10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Պետք է հատուկ ունակություններ ունենաս, որ չընկնես Ռոբինզոնի օրը

Հավանաբար բոլորդ եք հիշում իտալական կատակերգական ժանրի «Սինյոր Ռոբինզոն» գեղարվեստական կինոնկարը: Հավանաբար նաև հիշում եք Ուրբաթին տիրանալու համար առաջնորդի հայտարարած մրցույթը: Այդ դժվար ու դաժան մրցույթի այն հատվածը, երբ ճոճվող քարերի արանքով պետք է անցներ Ռոբինզոնը…

Հիշեցի՞ք…Հիշեցի՞ք նրա դեմքը … Մեր մայրաքաղաքի մայթերի գերակշռող մասով անցնելիս պետք է հատուկ ունակություններ ունենաս, որ չընկնես Ռոբինզոնի օրը…

Նեղ, գոյություն չունեցող, այս կամ այն սրճարանի, բուտկչիի, առևտրականի, ռեստորանի, սովորական բնակչի կողմից գրավված…Դրան գումարած հետիոտների երթևեկության կանոնները չիմացող և արհամարհող հայերին: Իսկ եթե այդ ճանապարհին դպրոց կամ այլ ուսումնական հաստատություն կա, ապա լիարժեք էքստրիմն ապահովված է… Զիպլայնը ղալաթ է արել…

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ