09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը: «Հարգելի՛ Իգոր Նիկոլայի, Ցանկանում […]

Կյանքից հեռացել է հայտնի հումորիստ Միխայիլ Զադորնովը

70 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հումորիստ Միխայիլ Զադորնովը, հայտնում է  РИА Новости-ն։ Այս տեղեկությունը հաստատել է հաղորդավարուհի Ռեգինա Դուբովիցկայան։ «Այո, Միխայիլ Նիկոլայեւիչն իրոք մահացել է»,- ասել է հաղորդավարուհին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրված հումորիստի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, ինչի պատճառով 2016թ. տարեվերջին նրան վիրահատել են: Հոկտեմբերի վերջին գրող-երգիծաբան Սեմյոն Ալտովը, […]

Վերջին մեկ տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս որոշակի նոր տրամադրություններ

«Մենք գնահատում ենք ՀՀ ԱԺ մեր գործընկերների ջանքերը՝ միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումների ու նախաձեռնություններին դիմակայելու ուղղությամբ»,-այսօր խորհրդարանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ ասաց ԱԺ Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ […]

«Խնդրում և պահանջում ենք անդրադառնալ կործանվող ԲՈՒՀ-ի շուրջ ստեղծված խնդրին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ԿՈՉ ՀՀ Ազգային ժողովի “Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով”-ի նախագահ Վարդան Բոստանջյանին Մեծարգո պարոն Բոստանջյան, Երբ սեպտեմբերի 25-ին ռեկտոր Մինասյանի կողմից Շիրակի պետական համալսարանն ավերելու վերաբերյալ բաց նամակ ուղղեցինք ՀՀ նախագահին և վարչապետին, խորապես համոզված էինք, որ հինգ անգամ ՀՀ ԿԳ նախարար նշանակված […]

Զայրանում ենք վերադասների դեմ, ստորադասների դեմ, որպես պատճառ ենք բռնում …

Վանականների վերաբերյալ մի միտք, որ լրիվ վավերական է նաև աշխարհում ապրող մարդկանց համար, մանավանդ՝ երիտասարդների․ « [․․․] Զայրանում ենք վերադասների դեմ, ստորադասների դեմ. որպես պատճառ ենք բռնում կանոնների թուլությունը, անկարգապահությունը: Բայց ոչ ոք մատնացույց չի անում իրական պատճառը. սեփական կյանքում նպատակակետի բացակայությունը: […] Թող արվեն բոլոր շտկումները, որ ուզում եք. թող ոմանք տեղափոխվեն, որպեսզի տեղ […]

Մեկնարկել է Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստը /ֆոտո/

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը:

Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  «Բազմիցս է ասվել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը: Որևէ ատյան, որևէ ձևաչափով չի կարող ընդունել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար […]

«Ներքաղաքական խաղաքարտեր խառնելու խնդիր է հետապնդում»

2007-ից հետո էս բոլոր շարժումները հաջողություն չեն ունեցել (բարեբախտաբար), որովհետև ա) ուղղորդվել են դրսից, բ) հետապնդել են միայն այսրոպեական «իշխանություններից մի բան պոկելու» խնդիր: Դա նաև վերաբերում ա տարկետման վերաբերյալ բողոքին: Էս բողոքը ևս ներքաղաքական խաղաքարտեր խառնելու խնդիր ա հետապնդում: Բայց էս մանր, կարճատև բողոքները կուտակվելով՝ բերելու են ինքնաբուխ շարժման, որը նախկին համակարգը կազմաքանդելուն ա […]

Չեք մարսի. ոստիկանության պաշտոնյա

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան հանրագրում կոչ է արել. «Խոսքս վերաբերում է այն չակերտավոր իրավապաշտպաններին, ովքեր պետական մարմնից մի տեղեկանք ստանալու համար դրսում գտնվող մեր հայրենակցից կորզում են կլորիկ գումար: Այո, կորզում են, քանի որ խաբեությամբ և գործը ծանրացնելով գումար աշխատելը համարում եմ կորզել, դեռ ավելին՝ լափել: Նույնիսկ այդ պարագայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի