28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2017

Պատգամավորը՝ վարչապետին. Մի մարդու խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ, խնդրում եմ, տվեք

«Դուք նախընտրական հանդիպումների ժամանակ Սառնաղբյուր գյուղից մի մարդու խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ, խնդրում եմ, տվեք»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին: «Ո՞ւմ եմ խոստացել»,-հարցրեց վարչապետը: Պատգամավորն էլ նշեց, որ վարչապետը դահլիճում է խոստացել, հավանաբար չի հիշում, դրա համար է ինքը հիշեցնում: «Ես ընդհանրապես դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ […]

«Սասնա ծռեր»-ի անդամը կմնա կալանքի տակ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստում «Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա իր միջնորդությամբ հիմնավորեց, որ իր պաշտպանյալը ազատության մեջ գտնվելով չի խոչնդոտի դատավարության […]

Նոյեմբերի 1-ից դադարեցվել է մայրաքաղաքի ջրային կառույցների աշխատանքը

Հերթական տարեշրջանի ավարտով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը: Տեխնիկական հանգույցներն ու համակարգերը կպահպանվեն ձմեռային հատուև ռեժիմով: Ջրային կառույցները կվերագործարկվեն գարնանը: Նշենք, որ ողջ տարեշրջանի ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են առանց խափանումների և սահմանված ժամանակացույցով:  

Դպրոցական պայուսակը գրքերով կշռում է մոտ 5 կգ. պատգամավորն ուսումնասիրել է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վերջերս ուսումնասիրություն է արել դպրոցական սուսավարկերի վերաբերյալ: Պարզել է, որ 6-րդ դասարանի աշակերտի դպրոցական պայուսակը բոլոր դասագրքերով կշռում է մոտ 5 կիլոգրամ:  Նա նաև ընդգծեց, որ աշակերտները շատ ժամանակ են անցկացնում պլանշետների դիմաց, ապա հարցրեց, թե երբ են այդ բոլոր դասագրքերը էլեկտրոնային տարբերակի […]

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 16–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն  «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետներ Ծովինար Կոստանյանը եւ Արման Ղուկասյանը: ԹԵՄԱ՝    «Ազգ-Բանակ» հայեցակարգը քննադատելու նպատակով Սորոսի հիմնադրամից ստացած գրանտներ. Սորոսի հիմնադրամի գործունեությունը մեր ազգային արժեքների, անվտանգության եւ ինքնիշխանության համակարգերը վնասելու  որպես  հովանավոր:

Թուրք-քրդական բախումներ. թուրքական կողմն ունի կորուստ

Նոյեմբերի 15-ին առավոտյան Թուրքիայի Աղրը նահանգի Էլեշքիրթ (Ալաշկերտ) շրջանում կրկին թուրք-քրդական բախում է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝  Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը նշյալ շրջանում ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Գործողության ժամանակ  սպանվել է ժանդարմերիայի 1 աշխատակից, որը պայմանագրային զինծառայող էր: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները […]

Կրակոցներ Կալիֆորինայի տարրական դպրոցում․ կան զոհեր /տեսանյութ/

Կալիֆորինիայում անհայտ անձը կրակ է բացել տեղի տարրական դպրոցներից մեկի տարածքում, ինչի արդյունքում կա 4 զոհ, եւս 10 հոգի վիրավորվել են։ Նրանց թվում կան երեխաներ։  Նշվում է, որ տղամարդը զենքով փորձել է ներխուժել դպրոց, սակայն դպրոցի դռները ներսից արգելափակել են։ Ապա անկանոն կրակ է բացել դպրոցի ավտոկայանատեղիում կանգնած մեքենաների ուղղությամբ։ Ոստիկանները գնդակահարել են հանցագործին։ Թե […]

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա: Առավոտյան Հանրապետության Նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար: Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, Նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած […]

Չարաշահումներ՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախնական քննությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի