03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2017

Մարդատար ինքնաթիռ է կործանվել․ հրաշքով ողջ մնացած երեխան /տեսանյութ/

Խաբարովսկում վթարվել է մարդատար L-410 ինքնաթիռը։ Վայրէջք կատարելիս այն ընկել է։ Հայտնի է, որ ինքնաթիռում 9 հոգի է եղել, այդ թվում՝ անձնակազմը։ Բոլորը մահացել են, բացի 4-ամյա երեխայից։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Թե որն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը, հայտնի չէ։ Չի նշվում նաեւ զոհվածների ինքնությունը։

Անկանխատեսելի մեծ ռիսկ. ի՞նչ է խմորվում ղարաբաղյան հարցում. Ժամանակ

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ առաջիկա օրերին Հայաստան կարող է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդ որում Թուրքիա-Ադրբեջան երթուղով, այսինքն՝ նախ լինելով Թուրքիայում և հանդիպելով իր գործընկեր Չավուշօղլուի հետ, հետո լինելով Բաքվում և հանդիպելով Ալիևի ու Մամեդյարովի հետ, իսկ այնտեղից էլ ժամանելով Երևան հանդիպումների: Այդ տեղեկությունը դեռևս չունի պաշտոնական հաստատում: Փոխարենը պաշտոնական հաստատում ունի այն, […]

Աղմկահարույց նախագիծն ընդունվեց

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունելը հարցը խորհրդարանը դրեց քվեարկությանը: Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը վարման կարգով խոսելով նշեց, որ 120 գիտաշխատող ու դասախոս միացել է դասադուլ անող ուսանողների պահանջին: Նա հայտնեց, որ ելնելով մի շարք փաստարկներից՝ Ելքը դեմ է  քվեարեկելու, կոչ […]

Զինված պայքար ընդդեմ Հայաստանում գեյ պարադների. Ժամանակ

Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքը ընդունվեն։ «Քրեական նոր օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներն են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի՝ պետք է պատժվի։ Այսինքն՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական ամուսնությունների մասին օրենք չունենք, […]

«Նախագահն ընենց մարդ ա որ … ». Հայկական Ժամանակ

«Համերաշխություն» հ/կ նախագահ Արմեն Ներսիսյանին Հժ-ն երեկ հարցրեց՝ եթե Աժ-ում իրենց պահանջած հանձնաժողովը չստեղծվի, «ի՞նչ գործողությունների կդիմեք, կգնա՞ք, օրինակ, նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անելու»։ Ներսիսյանը պատասխանեց. «Մենք միշտ էլ Աժ-ի մոտ ենք հավաքվելու, կառավարության շենք գնալու նպատակ չունենք, որովհետեւ այնտեղ գնում ենք «թայմ աուտ» ենք պահանջում, մյուս օրն ավելի շատ մարդկանց են ուդարկում, սկսում […]

Կոպենհագենի օդանավակայանը դադարել է սպասարկել թուրքական ավիաընկերության թռիչքները

Կոպենհագենի օդանավակայանը դադարել է ընդունել թուրքական ավիաընկերության թռիչքները:   Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ, դանիական օդանավակայանից հայտնել են, որ իրենք թուրքական «Atlasglobal»  ավիաընկերության թռիչքները չեն սպասարկում, քանի որ ավիաընկերության ինքնաթիռներին ուղղված սպառնալիքի մասին վերաբերյալ տեղեկություն են ստացել:   Օդանավակայանից հայտնել են, որ սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը իրենք ստացել են ոստիկանությունից: Հայտարարության համաձայն՝ սպառնալիքի մասին տեղեկությունը վերաբերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի