28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրք-քրդական բախումներ. թուրքական կողմն ունի կորուստ

Նոյեմբերի 15-ին առավոտյան Թուրքիայի Աղրը նահանգի Էլեշքիրթ (Ալաշկերտ) շրջանում կրկին թուրք-քրդական բախում է տեղի ունեցել:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝  Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը նշյալ շրջանում ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:

Գործողության ժամանակ  սպանվել է ժանդարմերիայի 1 աշխատակից, որը պայմանագրային զինծառայող էր:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ