01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2, 2017

Արծվիկ Մինասյանին փորձում են վարկաբեկել

«Նեղ խմբային շահերից ելնելով` պատրաստ են պատվերով ապուշություններ հրապարակել, իրականությունից դուրս տեղեկատվություն ներկայացնել», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով լուրերից, թե ինքը ՀԷԿ ունի: «Շատ շնորհակալ կլինեի, որ ունենայի այդպիսի բան, գոնե կնվիրեի Հայաստանի Հանրապետությանը, ու շահույթ կունենար ՀՀ-ը»: Նա նաև նշեց, որ Բնապահպանական տեսչությունը ներկայումս  իրականացնում […]

Հայ-բելառուսական բարեկամության պուրակ կհիմնվի

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխգործակցության համաձայնագրեր է ստորագրել  Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության «Բելգիպրոլես»-ի տնօրեն Վլադիմիր Ռադյուկևիչի, «Բելգոսլես»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի, «Անտառային  տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկու հետ: Համաձայնագրերը ստորագրվել են համաձայն ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին հաստատված […]

Գերմանիայում բուժվելուց հետո փոքրիկ Մարիամիկը կկարողանա քայլել. մայրը դիմում է մեր օգնությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոքրիկ Մարիամիկն արդեն ութ տարեկան է: Նա ծնվել է ՄՈՒԿ ախտորոշմամբ և տարիները ցույց են տալիս, որ նրա ծնողների հետևողական լինելու արդյունքում ,այսօր ունենք գրեթե լիովին քայլող աղջիկ, երբ նա նույնիսկ նստել չէր կարողանում: Բազմաչարչար բուժումների, վիրահատությունների արդյունքում Մարիամիկը, ճիշտ է դեռ մայրիկի օգնությամբ, հաճախում է  Երևանի թիվ 57 դպրոց և սովորում է բարձր առաջադիմությամբ:  […]

Ձերբակալվել է ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբ ստեղծելու և ղեկավարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացրած ապօրինի ծառահատումների կազմակերպմանն անմիջական մասնակցություն ունեցած անձի ինքնությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության […]

Շրջակա միջավայրին 41.408.900 ՀՀ դրամի վնաս է հասցվել

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որոնցից 17-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 980.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական […]

Հայտնաբերվել է օձ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի անվտանգության շենքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  […]

Պետք չէ ուղտի ականջում քնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ «էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին: «Թուրքիան  Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։ Առաջիկա կամ մյուս շաբաթվա ընթացքում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ այդ հարցի մասին խոսելու նրա հետ, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ […]

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը և «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանը: ԹԵՄԱ՝    Քրեական օրենսգրքի նախագծում միասեռականների իրավունքների գերակայության վտանգներն ու ռիսկերը մեր հասակարության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի