21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսատսանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։ 

Հայաստանը և Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը: Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն է ընձեռում ակտիվացնել երկկողմ շփումները և համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ 

«Ժառանգության» միջոցառմանը հրավիրված է նաև Սերժ Սարգսյանը (ֆոտո)

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր նշում էր իր հիմնադրման 15-ամյակը, ինչպես նաև ՀՀ անկախության 26-ամյակը: Կուսակցության տոնական միջոցառմանը ներկա էին «Ելք» խմբակցության պատգամավորներ էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը, մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, ԱՄՆ և այլ դեսպանատան ներկայացուցիչներ: Ի դեպ, սպասվում էր, որ ներկա կլինեին նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ մյուս կուսակցությունների ներկայուցուցչները, ովքեր հրավիրված […]

Ուզում եմ բացել երկխոսության դուռը․ Գարո Փայլանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից

Այսօր Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նշեց, որ Երեւան գալու իր նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելն է։ «Ես Թուրքիայի խորհրդարանի պատգամավորն եմ: Թե’ Թուրքիայում, թե’ Հայաստանում ժողովրդավարության հաստատման ճանապարհին մեծ վնաս է երկու երկրների կապերի այս սառած վիճակը: Ես ուզում եմ կամուրջ ստեղծել այդ հարցում, […]

Կառավարությունը մերժում է «Ելք»-ին

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատգամավորները առաջարկում են ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում կատարել փոփոխություն, որի էությունը վերաբերում է որոշակի դեպքում վարույթ իրականցնող մարմնի, քննիչի կողմից տեսակցությունները կալանավորված անձի հետ սահմանափակելուն: Պատգամավորներն […]

Պապս մտերիմ էր Վազգեն Սարգսյանի հետ. նոր մանրամասներ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում հրապարակվեցին նաև այս գործի անջատված մասով դատապարտյալ Ստեփան Չիլինգարյանի ցուցմունքները: Չիլինգարյանը հայտնեց, որ պատահաբար գտել է 1996 թվականին մահացած մահացած պապի՝ Ստեփանի զենքերը. «Զենքերը գտել եմ այն բնակարանում, որտեղ բնակվում եմ: Պապս` […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, ինչպես նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կոնգրեսականներին է ներկայացրել պաշտպանության ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես, բարձր գնահատելով երկու […]

Վահան Շիրխանյանը դատարանում վատացավ

Քիչ առաջ «Զինված խմբի» գործով  նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը անակնկալ ընդմիջում հայտարարեց: Նա նշեց, որ «Շտապ օգնություն» պետք է ցուցաբերվի ամբաստանյալներից մեկին: Դատավորը չասաց, թե ում: Ավելի ուշ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը հայտնեց, որ իր ամուսնու վիճակն է կտրուկ վատացել: 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին

Նյու Յորք այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 21-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։ Քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի