10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 28, 2017

ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սույն թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ներկայացրել է  հրաժարականի մասին դիմում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի […]

Կառավարությունը կօգնի երիտասարդ մայրերին վերադառնալ աշխատաշուկա

Գործադիրը հավանություն է տրվել  ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է աշխատաշուկայում բարձրացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց մրցունակությունը՝ բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով, մեծացնել երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները՝  աշխատանքային գործունեության և […]

Հոգնած համակարգ ունենք. Արսեն Հարությունյան

Ջրօգտագործող ընկերությունները խոշորացվել են՝ 39 ընկերությունից 14-ն են մնացել: Կոմիտեի բարեփոխման շնորհիվ պատկան կառույցը առցանց հետեւում է ոռոգման համակարգով հոսող ջրի քանակին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը: Երեւանի ջրամատակարարման մասին խոսելիս Արսեն Հարությունյանն ասաց, որ Երեւանը ջրի խնդիր չի ունեցել, որ կանաչ տարածքներն էլ չորանային: Նոր անտառներ են հիմնվել էրեբունու […]

ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի բրիգադը նոր հրամանատար ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 28-ին, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:v

Մահացել է PlayBoy-ի հիմնադիր Հյու Հեֆները

92 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները։ Այդ մասին Twitter-ի միջոցով հայտնել է ամսագիրը։ Նա ծնվել է 1926 թվականի ապրիլի 9-ին։ Բանակում ծառայելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Esquire ամսագրի գովազդային բաժնում, հետո որոշել է սեփական ամսագիրն ունենալ։ 1953 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Playboy-ի առաջին համարը՝ շապիկին հանրահայտ Մերիլին […]

Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի […]

Նախատեսվել է արբիտրաժի կիրառման հնարավորություն

Գործադիրը հավանություն է տվել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագիծն  ուղղված է ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործմանը` օտարերկրյա ներդրումների ներգրավման, պաշտպանության և ներդրումային գործունեության հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման միջոցով: Միաժամանակ հստակեցվում են առկա սահմանումները, տրամադրվում են լրացուցիչ արտոնություններ, ամրագրվում են ներդրողների […]

Խառնաշփոթ է .ո՞ւմ է սա պետք /տեսանյութ/

«Արտուշ Գաբրիելյանը իրեն պահեց հիմնականում այն անձանց վերաբերյալ գործը, որոնք որ օժանդակողներ են և ոչ բուն առանցքային անձինք»,-այսօր` սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Լուսինե Սահակյանը: Լուսինե Սահակյանը անտրամաբանական է համարում մի գործը երեք մասի բաժանելը և գտնում է , որ քննությունը այս պայմաններում օբյեկտիվ չի կարող լինել; «Ստացվում է, որ […]

Անձրևները կշարունակվեն

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ը եւ հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը եւ երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին` արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 29-30-ը եւ հոկտեմբերի 1-ին` հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված