«Անցած տարի ապրիլին ճանաչեցի այս տղաներին, այն զինվորներին, ովքեր ծանր վիրավորումներ ստացան ապրիլյան պատերազմի ժամանակ: Ես շնորհակալ եմ բոլոր բժիշկներին և այն մարդկանց, ովքեր գիշեր ու ցերեկ վիրավորների կողքին էին: Շնորհակալ եմ Դավիթներին, ովքեր ամբողջ գիշեր տղաների կողքին էին և արդեն բժիշկներ են»,-այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում հրավիրված հանդիպմանը ժամանակ ասաց […]
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, սեպտեմբերի 20-ին Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի երկու փոխնախարարներ են նշանակվել: Կառավարությունից հայտնում են, որ երկար ժամանակ թափուր մնացած պաշտոններին նշանակվել են Թադեւոս Ավետիսյանը եւ Սմբատ Սաիյանը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարների երկու պաշտոններից մեկը թափուր էր մնացել, երբ Ջեմմա Բաղդասարյանը ընտրվել էր պատգամավոր, իսկ մյուս փոխնախարար Աշոտ Մարգարյանը հրաժարական […]
«Ուրախությունն էլ կարող է միավորել բոլորիս, չնայած մենք գիտեինք ցավն է հիմնականում միավորում:Ուրախության շուրջ էլ կարող ենք հավաքվել, սակայն այսօր ցավ ու ուրախությունն են իրար կողքի կանգնած»,-այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում հրավիրված հանդիպմանը ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորումներ ստացած զինծառայողները: Սիրված կոմպոզիտորը տոնի […]
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ: […]
Միացյալ նահանգները և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո են կիրառում: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին: Նրա խոսքով՝ այսօր մի շարք ամերիկյան և գերմանական ընկերություններ Թուրքիայի նկատմամբ քողարկված ամբարգո են կիրառում. ռազմարդյունաբերությունում Թուրքիայի կողմից օգտագործվող պահեստամասերը Թուրքիային չեն տրամադրում, ուշացնում են: «Բայց չէ՞ որ մենք նվեր չենք […]
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ արվեց բարձր մակարդակի առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին։
Այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում արվեստի և հասարակական գործիչները հանդիպեցին ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորոմ ստացած զինծառայողների հետ: «Այսօր հայ ժողովրդի ամենակարևոր տոնն է, որը խորհրդանշում է, որ մենք արժանապատվորեն կարող ենք ապրել և աշխատել մեր հայրենիքում»,-իր խոսքում նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Մուրադյանը առաջարկեց ծափերով շնորհավորել հերոսներին: Մանրամասները՝ տեսանյութում:
«Պետք չէ և սխալ է քննարկել անկախության գաղափարը: Անկախության ինչը՞ քննարկես, որ ճիշտ ու սխա՞լ է, որ լավ ու վա՞տ է, որ դժվար ու հե՞շտ է… Անկախությունը քննարկելի արժեք չէ: Անհրաժեշտ է միայն ապրել և արարել անկախ պետության քաղաքացու մտածողությամբ ու դառնալ այդ գաղափարի արժանի կրողը, և հաջողություններն, անկասկած, ապահովված կլինեն… Անկախության օրը միմյանց շնորհավորում […]