27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2017

Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանում գտնվելը պատահական չէ. Հրապարակ

Ոմանք պատահական չեն համարում, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովն այս օրերին իր առաջին այցն է կատարել Հայաստան և ընդունելության արժանացել ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ ԱԺ նախագահի կողմից։ Մի կողմից՝ արցախյան հիմնահարցի քննարկման թեժացմանը զուգահեռ կրկին Հայաստանի անվտանգության խնդիրներն են առաջին պլան մղվում, և այդ […]

Արտակարգ դեպք Վայոց Ձորում. 8 ամսական երեխա ունեցող կինը խաբել է նոր սիրեցյալին ու կրկին ամուսնացել. Իրավունք

«Իրավունքին» տեղեկություններ էին հասել, որ Վայոց Ձորի բնակավայրերից մեկում վերջերս ապշելու դեպք է գրանցվել։ Մարզի բնակիչներից մեկը համացանցով ծանոթացել է մի աղջկա հետ։ Աղջիկը, սակայն, տղային հավատացրել է, որ ինքը ապրում է շատ վատ պայմաններում, խորթ մոր հետ, եւ որ ցանկանում է օր առաջ կյանքը կապել մեկի հետ, գտնել իր առանձին երջանկությունը։ Որոշ ժամանակ շփվելուց […]

Բիլիարդ բարում աղջկան պատանդ վերցրած տղամարդը պահանջել է ներս բերել 5 քաղաքացիների եւ փաստաբանի

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի առթիվ: Ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 29-ին Երեւան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում մի տղամարդ, որպես […]

Դպրոց չհաճախող եւ կրթությունից դուրս մնացած երեխաների ծնողները կարող են տուգանվել. Հայկական ժամանակ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը թերթի հարցին ի պատասխան չի հերքել, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Նա նկատել է, որ այդ հնարավորությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Վերջինիս 178-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության եւ ուսուցման […]

Կոռուպցիոն մութ պատմություններ և պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են: «Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասաց մեր աղբյուրը: Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաեւ Կենտրոնական զինվորական հոսպիտալի […]

Վանաձորում քննչական վարչության շենքի առաջ դանակահարել են քննիչին. ձերբակալվել է աները

Օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մուրադյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Այվազյանի կրծքավանդակի ձախ հատվածին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վ. Այվազյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: […]

Աշոտյանը կմեկնի Բաքու. «սառը ցնցուղ» կապահովեն Ադրբեջանի համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին: Չնայած «ջենթլմենական» պայմանավորվածությանը՝ ղարաբաղյան հարցը չքննարկել, հայկական պատվիրակությունը ձեւը կգտնի՝ «սառը ցնցուղ» ապահովելու մարդու իրավունքների դեֆիցիտից տառապող Ադրբեջանի համար, ինչին շատ հաճախ ադրբեջանա­կան պատվիրակները սեղաններին «դոփելով» են արձագանքում: Հիշեցնենք, ժամանակին Բա­քու էին մեկնել Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թեւան […]

«Ելք»-ում չեն կողմնորոշվում. Հայկական ժամանակ

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։  Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր` օգոստոսի 29-ին, armtimes.com-ը ԱԺ «Ելք»  խմբակցության քարտուղար, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է գտնվում պատգամավորի առաջարկը, արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, եւ ի՞նչ […]

Նեյտրոնային զենքը ոչնչացնում է մարդկանց

Մի անգամ Ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Հակոբ Հակոբյանին հանդիպեցի: Ցուցասրահի պատին նրա նոր կտավն էր, իսկ նկարիչը աստիճանը դրել, բարձրացել ու տեղում աշխատում էր: Կտավը պատկերում էր մի հսկա ամբոխ` կազմված միայն մարդկային հագուստներից: Հակոբյանն ասաց, որ մի քանի թերի, անավարտ դրվագներ կան, եկել է տեղում դրանք շտկելու և լրացնելու: Հետո բացատրեց, որ իր աշխատանքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի