Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Zangi» ընկերության ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՏՏ ոլորտի «Zangi» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Նշվել է, որ «Zangi»-ն նոր սերնդի կոմունիկացիոն համակարգ է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: «Zangi»-ն հնարավորոյթյուն է տալիս իրականացնել 720p թույլատվությամբ live-տեսազանգեր: «Zangi»-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ […]