27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեք բան կա, որ հաճելի է Աստծուն

Ի՞ՆՉ Է ՀԱՃԵԼԻ ԱՍՏԾՈՒՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ
17-18-րդ դարեր

Հոգեշեն ասույթների մի այդպիսի ժողովածու է կազմել 17-18-րդ դարի նշանավոր հեղինակ Ալեոսանդր Ջուղայեցին։ Նա եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդ 1697-1706թթ․, ապա Նահապետ Եդեսացու մահից հետո՝ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոս 1706-1714թթ։ Ալեքսանդր Ջուղայեցին Հայ Առաքելական Եկեղեցու փութեռանդ պաշտպան ու ջատագովն էր․ նա երկարատև ու համառ պայքար էթ մղել կաթոլիկ Եկեղեցու գործակալների՝ լատին միսիոնարների քարոզչության դեմ, և պարսից Հուսեին շահի հրովարտակի օգնությամբ հալածել է նրանց Հայաստանի սահմաններից։

Երեք բան կա, որ հաճելի է Աստծուն, եղբայրների համերաշխությունը, ընկերների սերը և երբ տղամարդն ու կինը հոժարությամբ հավանում են իրար» (Սիրաք 25:1-2):

Որդյակ, շատերը քեզ բարեկամ կլինեն, բայց հազարից միայն մեկը կլինի քեզ խորհրդակից (Սիրաք 12:17):

Լեզվանի մարդու հետ մի կռվիր, որովհետև (դրանով) կրակի վրա փայտ կդիզես: (Սիրաք)։

Ով իր ընկերոջ համար հոր է փորում՝ ինքն իրենով կլցնի այն (27:28 հմմտ․ Առակ․ 26:27):

Եթե կայծի վրա փչես՝ կբորբոքվի, եթե թքես՝ կմարես այն։ Եվ այս երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս (Սիրաք, 28:14):

Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց, և խիստ գարշեց նրանց կյանքից․ դրանք են ՀՊԱՐՏ ԱՂՔԱՏԸ, ՍՏԱԽՈՍ ՀԱՐՈՒՍՏԸ ԵՎ ՎԱՎԱՇՈՏ ՍԵՐԸ (Սիրաք, 25:3)։

Ով հիմարին իմաստուն բան է պատմում՝ քնածի հետ է խոսում (Սիրաք 22:9):

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ