«Տիգրան մեծ»-ի Վովան հիվանդանոց է տեղափոխվել. շարունակվում է «Զինված խմբի» դատաքննությունը
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 11-ին, ընթանում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը։ Նիստը մեկնարկեց 30 րոպե ընդմիջումից հետո, որովհետեւ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը սահմանված ժամին չէր ներկայացվել դատական նիստին: Նախագահող դատավոր Բեկթաշյանը հայտնեց, որ ամբաստանյալին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ հետազոտության: Նիստն ընդմիջվեց, որից հետո ապահովվեց ամբաստանյալի ներկայությունը: […]