02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հրատապ. Խոշոր հրդեհ Արտավանում. այրվում է մոտ 230 հա բուսածածկ տարածք

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը եւ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը:

Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորից 5 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երեւանից 2, Վաղարշապատից եւ Աբովյանից  մեկական մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում աշխատում են 72 հրշեջ-փրկարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՊՆ ուղղաթիռ, «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ), անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակից եւ Արտավան գյուղի բնակիչները:

Համագործակցություն է իրականացվում ՀՀ ՊՆ եւ ոստիկանության ուժերի հետ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 230 հա բուսածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ