13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ողբերգական վթար Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին

Օգոստոսի 11-ին, ժամը 05:43-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` «Արծվի թևեր» կոչվող տարածքում, «Toyota Land Cruiser» մակնիշի 470 UO 01 պետհամարանիշով (վարորդ՝ 1962 թ. ծնված Ա. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Պ.-ը  դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով, իսկ փրկարարներն ուղևոր՝ 1941 թ. ծնված Պ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Պ.-ը մահացել է, իսկ Պ. Պ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ