11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2017

Ծեծկռտուք եւ դանակահարություն Վանաձորում (տեսանյութ)

Վանաձորում օգոստոսի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել է, որ պարանոցի եւ աջ թիակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:  

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկեցին Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։ Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։

Նոյեմբերին ստեղծվելու է նոր հարթակ. վարչապետը՝ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին

Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին արդեն իսկ ստեղծվելու է որոշակի հարթակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել է Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել՝ եղել են և՛ հաջողակ բանակցություններ, և՛ անհաջող […]

Մեկնարկել է «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը

Օգոստոսի 21-ին Ծաղկաձորում մեկնարկեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի նշվում է հավաքի ստեղծման 15-ամյակը։ 15 տարիների ընթացքում ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից մասնակցել է երիտասարդական այս նախաձեռնությանը։ Այս տարի հավաքին մասնակցում է 18-30 տարեկան մոտ 500 երիտասարդ։ Հավաքի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կառավարության […]

«Բարդ հարց է, բայց ժամանակի մեջ կլուծվի»

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի նման գտնում է, որ Երևանում պիտի արտաքին տեսի հետ կապված գործ արվի: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս նախաձեռնությանը՝ նա ողջունեց դա: «Այսօր Երևանին վերևից նայելիս հաճույք չես ստանում»,-նկատեց ճարտարապետը: Նա նկատեց, որ հատկապես քաղաքի կենտրոնում կառուցապատման օրենք է պետք, ժամանակին մշակվել է այդ օրենքը, բայց խորհրդարան չի […]

«Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ից հայտնում են

Բոլորիս է հայտնի այս օրերին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը պատուհասած աղետալի հրդեհի մասին: Լրատվությունը, սոցիալական ցանցերում քննարկումներն ու արձագանքները չեն դադարում: Բոլորը անհանգստացած են, մտահոգ, այս օրերին բոլորը ցանկանում էին ինչ-որ կերպ օգնած լինել մեզ ամենակուլ հրդեհի դեմն առնելու համար: Օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը վնասներ հասցրեց դարերի պատմություն ունեցող, տարածաշրջանում իր տեսակի մեջ միակը հանդիսացող […]

Ինչպես համադրել կանաչն ու մոխրագույնը /ֆոտո/

Կանաչ գույնն ասոցացվում է բնության հետ, այն առաջին հերթին գարնան, ներդաշնակության եւ ուրախության գույն է։  Կանաչը, բնությունից ունիվերսալ գույն լինելով, համադրվում է բազմաթիվ գույների հետ։ Կանաչը բավական հետաքրքիր համադրվում է մոխարգույնի հետ։ Ահա թե ինչպես կարող եք համադրել այս երկու գույները։  

Նազենի Հովհաննիսյանը Միլանում իսկական նորաձևության «մաստեր-կլաս» է անում

Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և այն մակագրել. «Միլան)  Իսկական նորաձևությունն այն է, երբ գլխակապդ զգեստիդ հետ կապ չունի, բայց քեզ դուր է գալիս և դու կրում ես այն վստահությամբ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի