14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նոյեմբերին ստեղծվելու է նոր հարթակ. վարչապետը՝ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին

Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին արդեն իսկ ստեղծվելու է որոշակի հարթակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել է Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել՝ եղել են և՛ հաջողակ բանակցություններ, և՛ անհաջող բանակցություններ, սակայն միանշանակ այդ հարթակը ստեղծելու ենք: Մոտ ժամանակներս Իրան կայանալիք այցի ժամանակ խոսելու ենք այդ մասին: Նաև վերջերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդականի հետ և այս հարցերը քննարկվել էին»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև Իրանի կողմից հայկական արտադրության էլեկտրաէներգիայի ուղիղ գնման հնարավորությանը: «Այս պահին որևէ բանակցություններ չեն վարվում, եթե լինի նման առաջարկ, որ գնային համեմատականով մեզ համար ձեռնտու լինի՝ մեծ սիրով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ