26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ից հայտնում են

Բոլորիս է հայտնի այս օրերին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը պատուհասած աղետալի հրդեհի մասին: Լրատվությունը, սոցիալական ցանցերում քննարկումներն ու արձագանքները չեն դադարում: Բոլորը անհանգստացած են, մտահոգ, այս օրերին բոլորը ցանկանում էին ինչ-որ կերպ օգնած լինել մեզ ամենակուլ հրդեհի դեմն առնելու համար: Օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը վնասներ հասցրեց դարերի պատմություն ունեցող, տարածաշրջանում իր տեսակի մեջ միակը հանդիսացող մեր արգելոցին: 
Աղետալի հրդեհի դեմ պայքարելիս մենք մենակ չենք եղել: Մեր կողքին էին բազմաթիվ մարդիկ, ովքեր սրտացավ ու մտահոգ էին կրակի ճիրաններում գտնվող մեր արգելոցի համար ու փորձում էին առավելագույնն անել հրդեհը մարելու գործում: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ քաղաքացիներին, ովքեր առաջին իսկ օրերից մեր կողքին են եղել` գիտակցելով, որ «Խոսրովի անտառ» արգելոցը բոլորիս հարստությունն է: 
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ողջ աշխատակազմի անունից հատուկ շնորհակալություն ենք հայտնում. 
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը` հարգարժան նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, որն այս ամբողջ ընթացքում իր աշխատակիցների հետ եղել է արգելոցի տարածքում, անձամբ կազմակերպել, ղեկավարել ու մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին: 
ՀՀ Բնապահպանության նախարարությանը և ՊՈԱԿ-ների աշխատակիցներին` նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, այս ծանր օրերին անընդհատ մեր կողքին լինելու համար: 
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մոնիտորինգի կենտրոնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին: Արարատի մարզպետարանի աշխատակիցներին` մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ, որոնք նույնպես մեր կողքին են եղել այս օրերի ընթացքում: 
ՀՀ Արարատի մարզի ոստիկանության վարչությանը` հանձին Սևան Քոչարյանի, որն իր աշխատակիցների հետ մասնակցում էր հրդեհաշիջման գործողություններին: 
ՀՀ ՊՆ Արարատի ու Վայոց Ձորի զորամասերի սպայական ու զինվորական անձնակազմերին իրենց անձնուրաց աշխատանքի համար: 
WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին և նրա աշխատակիցներին, ցուցաբերած տեխնիկական աջակցության համար: 
Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանին, ցուցաբերած տեխնիկական աջակցության համար: 
GIZ հայաստանյան գրասենյակին` ի դեմս խորհրդական Արմեն Գևորգյանի, տեխնիկական աջակցության համար: 
UNDP բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին` ցուցաբերած աջակցության համար:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին` ի դեմս Ռոբերտ Խաչատրյանի: 
Շնորհակալ ենք շրջակա համայնքների բնակչությանը, որոնք սրտացավորեն ջանք ու եռանդ չեն խնայել մեզ օգնելու համար: Շնորհակալ ենք նաև ՌԴ-ում մեր որոշ հայրենակիցներին, որոնք, չկարողանլով անձամբ լինել մեր կողքին, աջակցություն են առաջարկել և մեծ ցավ են ապրում կատարվածի համար: 
Շնորհակալություն ենք հայտնում նաև այն լրատվամիջոցներին, որոնց անկողմնակալ լուսաբանման շնորհիվ ձևավորվեց հատուկ վերաբերմունք մեր գիտակից քաղաքացիների մոտ, ովքեր իրենց աջակցությունն ու օգնությունն էին առաջարկում արգելոցի դժվար ժամանակաշրջանում: 
Բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհի տարածման վտանգը այս պահին չեզոքացվել է և շարունակվում են հետհրդեհային աշխատանքները: 
Ճիշտ է` մեր ունեցած կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ մասը, և մենք սրտացավորեն ու ավելի ուշիմ կերպով կշարունակենք պահպանել մեր արգելոցի հարստությունը:

Հարգանքներով`

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ տնօրեն

Հրաչյա Հովակիմյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ