11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2017

«Էտ զենքը, ռուսը հլը չի հասկանում, որ կֆռա իրա դեմը»/տեսանյութ/

«Լայնամասշտաբ պատերազմի հասկացությունը  շարունակ շրջանառվում է, բայց ես ցանկանում եմ այդ հարցին` հարցով պատասխանեմ`պատրաստ ենք արդյոք մենք դիմակայելու պատերազմին`լայնամասշտաբ կլինի, թե նեղամասշտաբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանը և թուրք ադրբեջանական զորավարժությունների հնարավոր մեսիջին, ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը: Գնդապետը նկատում է, որ Հայոց բանակը պատրաստ է հակահարված տալ և ավելին նոր […]

Ինչպես ստեղծվեց «Բազեն», և ինչ է այն խորհրդանշում

Օգոստոսի 22-ի երեկոյան «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել էին հավաքի կազմավորման ակունքներում կանգնած մարդկանց և առաջին սերնդի բազեականների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, «Շարմ» ընկերության տնօրեն, հավաքի հիմնադիրներից Կարեն Ղազարյան, 2002-2008թթ. «Բազե» հավաքի լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյան, 2002-2008թթ. հավաքի մարզական ղեկավար Գագիկ Սարգսյան, 2006-2008թթ. «Բազեի» տնօրեն Արթուր Սողոմոնյան, 2010-2011թթ. հավաքի տնօրեն Սամվել Մերթարջյան, գյուղատնտեսության […]

Խոսրովի անտառում հայտնաբերված 100 ծխացող օջախները մարվել են

Օգոստոսի 23-ին, ժամը 09.00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Նախորդ օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն:  Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և  անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք […]

Տո Վանոյին էլ ունեմ նկատած, մյուսներին էլ, ովքեր թալան են իրականացրել. Առավոտ

«Միկոյանի արածների մեջ այնքան բաներ կան Հայաստանի եւ հայերի համար, հիմա էդ ամբողջը մի կողմ դնել եւ ասել, թե 37 թվին սա՞ է եղել: Կասյանի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ առանձնապես կարծիք էլ չունեմ իր մասին, բայց կոնկրետ դե եկեք Ալեքսանդր Մյասնիկյանի նշանակությունը ջնջենք, հնարավո՞ր է, դե եկեք Աղասի Խանջյանին ջնջենք, որը չարենց […]

Մաքսիմ Մանուկյանն՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Փարիզում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը գոտեմարտեց այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող ազգությամբ լեզգի Ռադիկ Կուլիեւի հետ:

Ազատ դեմոկրատները համագումար են հրավիրելու. Հրապարակ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն աշնան սկզբին պատրաստվում է համագումար հրավիրել: Օրը դեռևս հստակեցված չէ, սակայն ընթա­նում են նախապատրաստական աշխատանքներ: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաել է, որ համագումարի ընթացքում կհնչեն այն օրակարգային հարցերը, որոնք իրենց կուսակցության ծրագրում են՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության հետ կապված. «Այսինքն՝ այն դիրքորոշումները, որոնք մենք ունենք և ունեցել ենք, հնչեցրել ենք նախընտրական, […]

Սերգեյ Մինասյանն ասում է՝ շուտով նորություն կլինի. Հրապարակ

Դեռևս ամիսներ առաջ թերթը գրել էր, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն շուտով դեսպան է նշանակվելու քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, և ագրեմանը (կառավա­րության համաձայնությունը՝ իր երկրում տվյալ անձին որպես դիվանագիտա­կան ներկայացուցիչ ընդունելու) արդեն ուղարկվել է վրաց իշխանությունների կողմից: Այս կադրային փոփոխությունը մի կողմից պայմանավորված էր աշխար­հահռչակ մարզիկի՝ դեսպանի պաշտո­նում չհաջողելու հանգամանքով, մյուս կողմից՝ նրա առողջական […]

Աշխարհում առաջին խելացի դրամապանակները՝ Հայաստանից. Հայկական ժամանակ

Աշխարհում առաջին խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018թ. հունվարից և հասանելի կլինեն 131 երկրում։ Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է «Volterman»  գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը: «1-ին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված ապրանքի սպառմանը։ Դա դեկտեմբերին է լինելու։ 2018թ. հունվարից կունենանք մասսայական վաճառք շուկաներում և առցանց վաճառակետերում»,-ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ արդեն 1 մլն 80 […]

Որ դպրոցներն են օպտիմալացվելու. Հայկական ժամանակ

Կրթության ոլորտի պատասխանատուները արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երևանում, և թե´ մարզերում: Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, գործադիրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետևյալ դպրոցները` Երևանի համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի