Պետպատվերի ոլորտում վարչապետը թափանցիկություն է պահանջում
«Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականություն և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,-այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով ասվածը՝ վարչապետը Առողջապահության նախարարին հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով […]