Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը կգործի որոշակի սահմանափակումներով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների […]