Աղոթք Հայր Աստծուն

Մանկությունն իմ Քեզանով և ի սեր Քեզ անցկացվի, իմ երիտասարդությունը Քեզանով փառավորվի, իմ ծերությունը Քեզանով բարեբեր լինի, իմ մահը Քեզանով կենդանանա, և Դու լինես իմ ողջ կյանքի մատակարարն ու վայելչապես կարգավորողը: Տես մարդասեր, անձիս պաղատանքները, լսիր աղոթքները՝ իմ շուրթերից, պարգևիր ինձ իմ խնդրվածքները, ունայն մի արձակիր ինձ Քեզանից, Թագավոր առատապարգև, զարդարիր իմ անզարդությունն այս աղոթքների […]