ԿԳ փոխնախարարի դիտողություններն ու անկեղծ բացահայտումները Գյումրիում
Այսօր Շիրակի մարզի դպրոցի տնօրենները հավաքվել էին օգոստոսյան խորհրդակցությանը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ, այլ ընթացակարգով էր: Թվերի այնքան էլ չներկայացվեցին, խոսեցին ոլորտի խնդիրներից:
Անկեղծ, դիտողություններով հագեցած ելույթը նախ սկսեց Շիրակի մարզի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, ով նախ նշեց, որ
«Խոսեմ տնօրենների՝ առաջին հայացքից թվացող անլուրջ, բայց ինձ համար լուրջ հարցին՝ տնօրենների արտաքին տեսքի, տնօրենների խիստ աշխատանքային կարգապահության մասին: Ունենք տնօրեններ, ինձ թող ներեն, բնավ միտք չունեմ ոչ մեկին վիրավորելու, որ եթե անձամբ չճանաչես, չես տարբերի դպրոցի պահակից, բակապահից: Եվ ունենք տնօրեններ` շատ հարիր տեսքով, որոնց եւս, եթե չճանաչենք, կարող ենք ընդամենը արտաքին տեսքը նկատելով, քաշվենք, մի պահ էլ հետ պահենք մեզ շփվելուց: Հատկապես տղամարդ տնօրեններին չեմ կարող ընդունել այն հանգամանքով, երբ ոչ սափրված, ոչ սթափ վիճակում կարող են մտնել դպրոց: Կարող են մտնել ոչ ճիշտ ժամանակին, կարող են դպրոցից բացակայել: Վերջիվերջո, ուսումնական հաստատությունն իր ամբողջ աշակերտական, մանկավարժական համակազմով պետք է օրինակ վերցնի իր գլխավորից»,- ասաց վարչության պետը:
Նրա ելույթից գոհ մնաց կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը. Որն էլ բավական անկեղծ էր, հատկապես հարցերին, բավական բաց ու ոլորտի խնդիրների մասին խոսեց, մասնավորապես, որ դասագրքերով ու ծրագրեր փոխելով հարց չի լուծվի, այլ կարևոր խնդիրներ են ծառացած ոլորտում:
Գյումրիի Ֆոտոն վարժարանի տնօրենն էլ հարց ուղղեց, թե ում հաշվին են բարձրացնում ուսուցիչների աշխատավարձն ու տրամադրությունը, եթե ամեն տարի դպրոցի ֆինանսավորումը նվազում է: Հարցին ԿԳՆ փոխնախարարը պատասխանեց, որ դա ընդամենը ցանկություն է, ոչ թե իրականություն:
Մանրամասները, հարցադրումները, ԿԳՆ փոխնախարարի դիտարկումները կրթության ոլորտում՝ տեսանյութերում: