13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Երևան Սիթի Տուր» -ի շրջանակում կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի:

Օգոստոսի 25-ից ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտական ծրագրի, ինչպես նաև շրջելու մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերում և բարձունքից վայելելու  երևանյան համայնապատկերը:

Ծրագիրը գործելու է  ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Երթուղին  նախատեսված է  ժամը 20։30-21։15-ը:

Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Հանրապետության հրապարակ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ