11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 28, 2017

Ապրիլյան պատերազմի հերոսները մեկ ամբողջ օր անցկացրին «Բազեում»

Օգոստոսի 27-ին ավարտվեց «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ 15-ամյա «Բազեի» փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցելել էին նաև ապրիլյան պատերազմի մասնակից, ինչպես նաև հակառակորդի դիվերսիոն հարձակումները կանխած, մարտական գործողություններում իրենց լավագույնս դրսևորած հերոս տղաները։ Վերջիններս մեկ ամբողջ օր անցկացրին հավաքում՝ ծանոթանալով «Բազեի» առօրյայի, մասնակիցների հետ։ Հավաքի մասնակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին մերօրյա հերոսներին, […]

Օգոստոսի 29-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի   29-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Սամվել Խուդոյանը։   Թեմա՝ ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ երեխան՝ նախակրթարանից  դպրոց  տեղափոխվելիս։ Ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ նա առաջին դասարանում՝  դպրոցին ադապտացվելու ընթացքում։ Ծնողներն ի՞նչ պետք է անեն երեխային աջակցելու համար․ խորհուրդներ հոգեբանի կողմից։ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Օգոստոսի   29-ին՝ ժամը 13։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում […]

IDeA-ի ծրագրով Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաները պատրաստվում են ուսումնական տարվան

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնությանմեկնարկից մինչ այսօր Սիրիայից  Հայաստան են տեղափոխվել 133 սիրիահայեր։ Նրանցից 15-ը դպրոցականներ են, որոնք սեպտեմբերի 1-ին դպրոց կգնան Հայաստանում։ Ծրագրի շահառուներիթվում ուսանողները չորսն են։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ IDeA հիմնադրամը որոշեց ոգևորել սիրիահայ դպրոցականներին ու ուսանողներին՝ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության միջոցով նրանց նվիրելովգրենական պիտույքներ, պայուսակներ,  հագուստ ու կոշիկներ։  Ի […]

Կարելի՞ է հավատալ գուշակություններին ու աստղագուշակներին

«ԴՈՒ ՊԵՏՔ Է ԱՍՏԾՈՒ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆՆ ԱՊԱՎԻՆԵՍ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄՏԱԾԵՍ, ԹԵ ՃԱՆԱՊԱՐՀԴ ՍԵՎ ԿԱՏՈՒՆ ԿՏՐԵՑ»։ Մի կին քահանային հարցրեց, թե կարելի՞ է արդյոք գուշակություններին ու աստղագուշակներին հավատալ: – Չի կարելի,- պատասխանեց հոգևորականը,- որովհետև դա մեծ մեղք է: – Բայց վերջերս աստղագուշակում կարդացի, որ անհաջող օր է լինելու և այդպես էլ եղավ. շուկայում քաշի մեջ խաբեցին, […]

Հրդեհ՝ Խուստուփ լեռան լանջին. ԱԻՆ-ը հերթապահություն է սահմանել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 27-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար և Զանգեզուր կենսոլորտային համալիրից 20 աշխատակից:Պարզվել է, որ այրվում է 5 հա խոտածածկ տարածք: Ժամը 20:20-ի դրությամբ հրդեհի […]

Լույս չի լինի

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:00-16:00 Սեբաստիա փ. 80, 141, Ծերենցի փ. 3, 5, 7, Մարգարյան փ. 25, 27, 29, 29/1, 29/2, Աբելյան փ. 3, 5, 7, Էստոնական փ. 6, Հալաբյան փ. 27, 31, […]

Սխալ մոդել է ներդրումները կառուցել խղճահարության ու գութի սկզբունքով

«Սխալ մոդել է ներդրումները կառուցել հայրենիքի հանդեպ սիրո վրա, որովհետև այդ սերը մի տարի կարտահայտվի, 2 տարի, կդրդի, որ ինչ-որ սփյուռքահայ գործարար մեկ միլիոն դոլար ներդնի, երկու միլիոն ներդնի, բայց ոչ այդ գործընթացն անընդհատ լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե նախկինում սփյուռքից եղած ու այժմ քչաթիվ ներդրումների ծավալը ինչպես պետք է […]

«Օպերը» բախվել է արգելապատնեշին ու շրջվել. տուժածի վիճակը ծանր է (ֆոտո)

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 27-ին, ժամը 22:25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 35 GF 699 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Պետրոս Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին […]

Ջուր չի լինի

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը։ Այդ հասցեների թվում են՝ Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին, Շահինյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Զավարյան, Կորի, Քաջազնունու փողոցների, Երվանդ Քոչարի փողոցի և նրբանցքի, Այգեստանի 3, 4, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի