IDeA-ի ծրագրով Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաները պատրաստվում են ուսումնական տարվան
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնությանմեկնարկից մինչ այսօր Սիրիայից Հայաստան են տեղափոխվել 133 սիրիահայեր։
Նրանցից 15-ը դպրոցականներ են, որոնք սեպտեմբերի 1-ին դպրոց կգնան Հայաստանում։ Ծրագրի շահառուներիթվում ուսանողները չորսն են։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ IDeA հիմնադրամը որոշեց ոգևորել սիրիահայ դպրոցականներին ու ուսանողներին՝ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության միջոցով նրանց նվիրելովգրենական պիտույքներ, պայուսակներ, հագուստ ու կոշիկներ։ Ի դեպ, հագուստն ու կոշիկները ձեռք են բերվել բացառապես սիրիահայ արտադրողներից։
«Սեպտեմբերի 1-ին 15 սիրիահայ երեխաներ դպրոց կհաճախեն ոչ թե Սիրիայում, այլ Հայաստանում։ Նրանցից 13-ի համար դպրոցական զանգը կհնչի առաջին անգամ։ Հայաստանում սիրիահայ դպրոցականների ու ուսանողների համար Գիտելիքի օրն անմոռանալի դարձնելու նպատակով մենք որոշեցինք ոգևորել նրանց նվերներով, ինչի արդյունքում աջակցություն ստացան նաև սիրիահայ գործարարները»,-նշեց «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի ղեկավար Արմեն Մինասյանը:
12-ամյա Քրիստ Կարապետյանը, ով սովորելու է 7-րդ դասարանում, անհամբերությամբ է սպասում Հայաստանում դպրոցական առաջին օրվան։
«Ուրախ եմ, որ դպրոց եմգնալու Հայաստանում։Այստեղ արդեն շատ ընկերներ ունեմ։Շատ ոգևորիչ է ուսումնական տարին սկսել նման նվերներով»,-ասացՔրիստ Կարապետյանը:
IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը մեկնարկել է 2016թ.-ին: Դրա նպատակն է փրկել Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքը, ինչպես նաև լուծել նրանց ամենահրատապ խնդիրները: Այս ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը համագործակցում է ռազմավարական գործընկերՀայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ), «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության, «Վերադարձ Հայաստան» (Repeat Armenia) հիմնադրամի ու «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) կազմակերպությունների հետ: