28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարելի՞ է հավատալ գուշակություններին ու աստղագուշակներին

«ԴՈՒ ՊԵՏՔ Է ԱՍՏԾՈՒ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆՆ ԱՊԱՎԻՆԵՍ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄՏԱԾԵՍ, ԹԵ ՃԱՆԱՊԱՐՀԴ ՍԵՎ ԿԱՏՈՒՆ ԿՏՐԵՑ»։

Մի կին քահանային հարցրեց, թե կարելի՞ է արդյոք գուշակություններին ու աստղագուշակներին հավատալ:

– Չի կարելի,- պատասխանեց հոգևորականը,- որովհետև դա մեծ մեղք է:

– Բայց վերջերս աստղագուշակում կարդացի, որ անհաջող օր է լինելու և այդպես էլ եղավ. շուկայում քաշի մեջ խաբեցին, աշխատավայրում տհաճություններ պատահեցին, ընկերուհուս հետ էլ վիճեցի,- ասաց կինը:

– Իսկ դու մի հավատա,- ասաց քահանան,- և այն քեզ վրա ոչ մի իշխանություն չի ունենա: Քանզի ուղղափառ մարդու կյանքն Աստծո նախախնամությունից է կախված, իր սրտաբուխ աղոթքից և արդար գործերից: Դու պետք է Աստծո ողորմածությանն ապավինես, այլ ոչ թե մտածես, թե ճամփադ սև կատուն կտրեց:

Սակայն կինն իր համոզմունքին մնաց: Սկսեց գուշակության գրքեր գնել, աստղագուշակներով թերթեր կարդալ: Եվ այդ ժամանակից սկսած ամեն ինչ գլխիվայր շրջվեց նրա կյանքում: Մի աստղագուշակում կարդաց, որ այդ օրը բարենպաստ է զարդեր գնելու համար և գնչուհուց ոսկե ականջօղեր գնեց: Սակայն պարզվեց, որ ոսկին կեղծ է:

Մեկ այլ անգամ կարդաց, որ այդ օրը պետք չէ բուժումներ անել, հիվանդանոց չգնաց և հիվանդությունը շատ բարդացավ: Այդժամ հիշեց քահանայի ասածները, սակայն ուշ էր արդեն: Որովհետև Աստված թույլ է տալիս, որ գուշակություններն իրականանան, երբ մարդը թուլանում է հավատի մեջ կամ լիովին անհավատության մեջ է ապրում՝ ապավինելով ձեռքերի գծերին կամ սուրճի մրուրին՝ Աստծո ողորմածության փոխարեն:

Աղբյուրը՝ surbzoravor.am 
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ