Արտավանում հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա

Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի անտառածածկ տարածքում դեռ օգոստոսի 10-ից շարունակվող հրդեհը մեկուսացվել է և տարածման վտանգ չկա, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, այսօր առավոտյան 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության […]