28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Երկիր ծիրանին» լքած ավագանու անդամները կշարունակեն աշխատել անկախ. Հրապարակ

 

Սեպտեմբերը մոտ է, պատրաստվում են ոչ միայն դպրոցականները, այլև Երևանի ավագանու անդամները, ոմանք՝ ամառային հանձնարարությունները կատարած, ոմանք էլ՝ «դասընկերների» հետ կռված։

Երևանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե, ի վերջո, առաջիկայում ինչպե՞ս են պատրաստվում աշխատել ավագանիում, «Երկիր ծիրանի» կուսակցության հետ, գուցե միանա՞ն «Ելքին»։

«Մենք պատրաստվում ենք աշխատել որպես անկախ ավագանու անդամներ։ Ինչ վերաբերում է այլ խմբակցությունների միանալուն, ապա դեռևս չենք պատրաստվում միանալ այլ խմբակցության»,- պատասխանել է ավագանու անդամը։

Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն համոզմունքին, որ խմբակցությունից վտարված ավագանու երկու անդամները վայր են դնելու մանդատները, ապա Հայկ Պետրոսյանն ընդգծել է, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց մանդատներից․

«Մենք չենք պատրաստվում մանդատները վայր դնել, շարունակելու ենք պաշտպանել երևանցու շահերն ու իրականացնել Երևանի ծրագիրը՝ որպես անկախ ավագանու անդամներ»։

Թերթը հիշեցրել է, որ Հայկ Պետրոսյանի ճակատագրին է արժանացել նաև Մնացական Պարակշիևը։

«Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նրանց նկատմամբ անվստահություն էր հայտնել՝ «Երևանի քաղաքացու շահերին դավաճանելու համար», և կոչ էր արել վայր դնել մանդատները: Ավագանու երկու անդամները, սակայն, կարծում են, որ իրենց անարդարացիորեն են մեղադրում, և խնդիրն այստեղ միայն աշխատաոճն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ