Մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ
Այսօր օգոստոսի 15-ին, առավոտյան Գյումրիում գրանցվել է 2 երկրաշարժ:
Առաջինը՝ ժամը 07:51-ին (Գրինվիչի ժամանակով` 03:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 եւ արեւելյան երկայնության 43.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ամասիա քաղաքից 8 կմ արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրորդ ավելի ուժեղ ցնցումը 9.15-ին է գրանցվել: Այս անգամ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մոտակայքում, 3.3 մագնիտուդով, էպիկենտրոնում 4-5 բալ:
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության պետի խորհրդական, Սերգեյ Նազարեթյանը՝ <<Այս օջախները Սպիտակի երկրաշարժի հետցնցումներ են, որոնք դեռ շարունակվում են ու պարպումներ են և հնարավոր է շարունակվեն թույլ ցնցումները>>: