07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Չեն ընտրի՝ ծանր չենք տանի. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` Պոլսո Պարտիարքության հավանական թեկնածու

Հայաստանում է գտնվում Պոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը: «Հայ ձայնին» տված հարցազրույցում նա անդրադարձել է Պոլսի  Հայոց պատրիարքարանի սպասվող ընտրություններին: Խոսելով հնարավոր հավանական թեկնածուների մասին՝ Գարեգին արքեպիսկոպոսը նշել է, որ հավանական թեկնածուների շարքում են նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Henaran.am-ի թղթակիցը  այս […]

Բացահայտվել է Նոր Նորքում կատարված գրպանահատությունը

Հուլիսի 21-ին՝ ժամը 22.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1953 թ. ծնված Աիդա Մ.-ն դիմում է ներկայացրել, որ հուլիսի 21-ին՝ ժամը 20.45-ին, Նոր Նորքի 1-ին զանգվածում անհայտ պայմաններում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտը և 4 բանկային քարտ:  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին

«Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ թիրախավորվածգնդակոծությունները կանխարգելելու ուղղությամբ քայլեր են անհրաժեշտ». ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքներիհանձնակատարի գրասենյակին     ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝  ադրբեջանական զինված ուժերի կողմից2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույցէ ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ: Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել,որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում ենհատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը: Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակիպայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավանգյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն […]

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 17-ից 21-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2234 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 426 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 16 բողոքի: 2017 թվականի հուլիսի 17-ից 21-ը Ծառայության […]

Ջուլիա Ռոբերտսը լուսանկարվել է Հենրիխ Մխիթարյանի հետ /ֆոտո/

Հոլիվուդյան աստղ  Ջուլիա Ռոբերտսը ներկա է գտնվել «International Champions Cup» ընկերական մրցաշարի` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը: Ռոբերտսը  լուսանկարվել է  Հենրիխ Մխիթարյանի հետ: Մխիթարյանն այդ լուսանկարը հրապարակել է «Instastory» բաժնում:  Սանտա-Կլարայի «Լեվայս» մարզադաշտից լուսանկարներ է հրապարակել նաև անձամբ Ջուլիա Ռոբերտսը: Հիշեցնենք` այդ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ անգլիական ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել […]

Հանուն Գևորգ Սաֆարյանի. ՄԻՊ գրասենյակի մոտ թեժ էր

Քաղաքացիները այսօր՝ հուլիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել և պահանջում են ուշադրություն հրավիրել «Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված, ակտիվիստ  Գեւորգ Սաֆարյանի՝ կալանավայրում պահման պայմանները կարգավորելու վրա: Ակցիայի կազմակերպիչներից ակտիվիստ Վարդգես Գասպարին լրագրողների հետ զրույցում նշել է, որ  ոչ միայն Գեւորգ Սաֆարյանի, այլեւ մյուս քաղբանտարկյալների պահման պայմանների բարելավման վրա պետք […]

Թալիշը վերականգնվում է (տեսանյութ)

Թալիշը վերականգնվում է: Հայոց ազգային գվարդիան կազմակերպում է Շինջոկատ: Պահանջվում են կամավորականներ 10 օրով Թալիշի վերականգման աշխատանքներին աջակցելու համար… Հերթափոխը տևելու է 10 օր, սննդով և ապրելու պայմաններով ապահովված եք լինելու: Ցանկացողները մանրամասների համար կարող են այցելել ՀԱԳ շտաբ՝ Ազատության 19 հասցեով…Դե, ձեզ տեսնեմ։ Գործով ապացուցեք ձեր մտահոգությունը, ոչ թե ստատուսներով ))) Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան […]

Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներից` ևս 6 մեդալ

Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները: Այս անգամ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի և 2 գովասանագրի։ Մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ ՀՀ թիմը, որը ղեկավարում էին Սմբատ Գոգյանը /ՀՀ ԳԱԱ/ և Տիգրան Մարգարյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, արժանացել է 2-ական արծաթե /Միքայել Մկրտչյան, […]

Այս վայրով անցնող ցանկացած մարդ վտանգում է իր կյանքը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Արդեն երեք ամիս է՝ Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստի» կենտրոնական շենքի տանիքը գտնվում է վթարային վիճակում, որը ավիրվել է ուժեղ քամու հետևանքով: Եթե այս ժամանակահատվածում խնդիրը լուծում ստացած լիներ, չէի անդրադառնա այս հարցին: Չեմ կարող չասել, որ իրավիճակի մասին խոսում եմ ոչ միայն նրա համար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի