26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 25, 2017

Արմավիրի մարզպետի խորհրդականն անհետ կորել է. ի՞նչ են պատմում մարզպետարանի աշխատակիցները

Ինչպես հայտնել ենք,        Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը անհետ կորել է: Արմավիրի մարզպետարանի լրատվության բաժնի պետ Հերմինե Վարդանյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Մանուկ Սիմոնյանի անհետացման հետ կապված՝ մենք   հավելյալ տեղեկություն  չունենք: Այդ գործով զբաղվում է ոստիկանությունը: Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, նա անհետացել է շաբաթ  երեկոյան: Նա շատ […]

3 տղա Վանաձորի հրապարակից առեւանգել են անչափահաս աղջկան եւ բռնաբարել

Լոռու մարզում, հուլիսի 24-ին, 47-ամյա Գոհար Վ.-ն դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 3 անծանոթ տղաներ իր աղջկան՝ 16-ամյա Լ. Չ.-ին առեւանգել են, այնուհետեւ տեւական ժամանակ անհայտ վայրում պահել են եւ բաց թողել։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Գոհար Վ.-ն հայտնել է նաեւ, որ դուստրն իրեն ասել է, որ այդ 3 անծանոթ տղաները իր կամքին հակառակ բռնաբարել են։ […]

Անի Հովհաննիսյանը դատապարտվեց

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին այսօր՝ հուլիսի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1 տարի, 6 ամսվա ազատազրկման: Դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր  ճանաչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով, սակայն, անմեղ ճանաչվեց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական […]

ՀՅԴ-ն, կարծես թե, սկսել է իրեն ապահովագրել

ՀՅԴ հերթական հավաք-ժողովը հանրության համար հասանելի է եղել։ Հանդիպման ժամանակ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խոսել է կուսակցության գործունեության ու հետագա քայլերի մասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզային կառույցի ներկայացույցիչները։ Ամենաուշագրավն այն է, որ Հրանտ Մարգարյանը մի քանի անգամ կարևորել է կոալիցիայում մնալ-չմնալու կարևորությունն ու ընդգծել, որ ՀՅԴ-ն ինքնանպատակ պաշտոններ չի ուզել։ Իշխող մեծամասնությունը […]

Ջուր չի լինի

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ առաջիկա օրերին, վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: հուլիսի 26-ին ժամը 12.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 08.00-ն Արարատի մարզի՝ Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերի, հուլիսի 26-ին ժամը 10.00-22.00 Կոտայքի մարզի՝ Չարենցավան քաղաքի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

Կվերահրատարակվի Թումանյանի երկերի 10-հատորյակը. Գրականագետը խնդիրներից

«Հովահաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն, դրանց հիմքում ընկած կլինեն բուն գիտական ուսումնասիրությունները»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է գրականագետ Վարդան Դևրիկյանը: Դևրիկյանը նշել է , որ միջոցառումների շրջանակներում կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը: Նոր տպագրությունը էական տարբերություններ կունենա, ծանոթագրություններն ավելի մանրամասն և շատ կլինեն: Այս պահին վերահրատարակվել է տասը հատորներից երկուսը, քանի […]

«Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում գլուխ կտրելու դեպքեր լինեն» /տեսանյութ/

«Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում գլուխ կտրելու դեպքեր լինեն, նույնիսկ եթե զինված բախում է», – այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: «ՄԻԵԴ-ը շատ արագ սկսեց 23-ի գործի քննությունը, որն անկեղծ ասած՝ մեզ համար անսպասելի էր: Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գլուխ կտրելն […]

Թրամփի դիմակով հանցագործները բանկոմատներ են թալանել /տեսանյութ/

Իտալիայում 26 եւ 30 տարեկան եղբայրների են ձերբակալել, ովքեր բանկոմատներ էին թալանում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմակներով։ Նրանք ավելի քան 100 հազար եվրո են առեւանգել տարբեր բանկոմատներից։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել եղբայրներին՝ Վիտտորիոյին եւ Իվանին, նրանք այժմ ձերբակալված են։

Նա ունի մի կուռք՝ Էրդողանը. Հացպանյանը՝ Արամ Աթեշյանից

 «Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին թանգարան դարձավ Պոլսո Հայոց նախկին փոխպատրիարք Արամ Աթեշյանի պատճառով: Նրա պատճառով խաչն ի սկզբանե չտեղադրվեց եկեղեցու գմբեթին»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը: Հացպանյանի փոխանցմամբ՝  Պոլսո Հայոց պատրիարքարանն ինը տարի շարունակ տառապում էր Պատրիարքությունը բռնազավթած Արամ Աթեշյանի ձեռքից. «Եթե Աթեշյանը փորձի իր թեկնածությունը դնել պատրիարքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի