11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

ԿԳՆ-Նախորդ տարիների 130 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

Հիմք ընդունելով «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման»  կարգը՝ 2017թ.-ի մայիսի 11-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի 2017 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ (մագիստրոսական թեզի պաշտպանությունները՝ փետրվար և մայիս ամիսներին): Բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ […]

72-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները: 2017 թվականի հունիսի 18-ին Մարտունի քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն քաղաքի 47-ամյա բնակիչն իրենց տանը հարձակվել է մոր վրա: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և նշված […]

Մեդվեդեւը զոքանչի պատճառով կաթվածահար է արել ճանապարհը /ֆոտո/

Նախօրեին Լենինգրադյան շրջան Սոսնովի Բոր քաղաքում հսկայական խցանում է գոյացել՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ավտոշարասյան պատճառով։  Սոցկայքերում օգտատերերը նշել են, որ ողջ ճանապարհը կաթվածահար է եղել, իսկ բեռնատրները ստուգվել են։  47news գրում է, որ այս խառնաշփոթի պատճառն այն է եղել, որ Մեդվեդեւը կնոջ՝ Սվետլանայի հետ գնալիս է եղել Կովաշի գյուղ, որտեղ բնակվում է նրա զոքանչը։ Ճանապարհը […]

«Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ մանկական հագուստի արտադրանքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է  Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир» խանութների ցանցի պատվերով: 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը  10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան, Սբ. Աբգար թագավորի փողոցների, Այգեձոր փողոցի և նրբանցքների Ա. Խաչատրյան փող. 1-ից-8, Օրբելի փող. 1-ից-14 համարների, Փափազյան փող. 2-րդ, Կիևյան փող. 1-ին նրբանցքների, […]

«Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»

«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով, յուրաքանչյուր ամառ, ուսումնական տարվա նախաշեմին իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ձեռնարկը: Ծրագրի շրջանակում, Գյումրու և Շիրակի մարզի գյուղերի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին բաժանվելու է պայուսակներ, գրենական […]

Ավարտվել է

«Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր Հայաստան տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. տեղեկացնում է գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ ՊԲ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Հիշեցնենք, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և Սանասար Գաբրիելյանին […]

Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող

 Ստեփանակերտից այսօր Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը.  հոսպիտալում լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը: «Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս […]

Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին

Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, ինչպես նաեւ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մասին կարծիքի մշակման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված