13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Հաշվել կարկուտի պատճառած վնասները. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի  օրակարգային հարցերին անցնելուց  առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Վարչապետը առաջինը խոսեց վերջերս տեղացած կարկուտի և պատճառված վնասների մասին: «Սույն թվականի հունիսի 12-ին հանրապետության տարածքում կարկուտ է տեղացել: Առավելապես մեծ վնասներ են կրել Արմավիրի մարզի մի շարք համայնքներ: Այս առնչությամբ հանձնարարում եմ. ՀՀ գյուղատնտեսության նախարարին և Տարածքային կառավարման և […]

Պատերազմի վկաները ուժեղ են /տեսանյութ/

«Ծնվել եմ Մատաղիսում, 1992 թվականի բռնագաղթի պատճառով ընտանիքս տեղափոխվեց Ստեփանակերտ: Ստեղծագործել սկսել եմ 11 տարեկանից, սկզբում միայն սիրո թեմաներ էին, որտեղ սերը`մոր, հայրենիքի, հողի մասին էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը, ով ապրում և ստեղծագործում է Արցախ աշխարհում: Սոնա Համբարձումյանի խոսքով` պատերազմի վկա դարձող մարդիկ ավելի խաղաղ են լինում և ավելի ուժեղ:  […]

Կարևոր հուշագիր Իրանի հետ

Հունիսի 14-ին Թեհրանում կքնվել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» Փոխըմբռնման Հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ինստիտուտի փոխնախագահ Մ.Մաղադամը։ Հուշագրով  նախատեսվում է երկու մարմինների միջև համագործակցության  զարգացում և ընդլայնում հետևյալ ուղղություններով՝ սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ […]

Ցավոք. 168 Ժամ

Բոլոր նախարարների պաշտոնները քաղաքական են։ Ո՞րն է նախարարի գործառույթը. իշխող քաղաքական ուժի քաղաքականությունն ապահովել տվյալ բնագավառում։ Ամբողջ աշխարհում այդպես է, Հայաստանում մասամբ է այդպես։ Ցավոք սրտի, Հայաստանում, մեղմ ասած, նախարարներից ոչ բոլորն են, որ ունակ են քաղաքական որոշումներ կայացնել»,-հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը՝ մեկնաբանելով նախարարների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի պաշտոնի քաղաքական լինելու հանգամանքը։ Դ. […]

Անկանխատեսելի. 168 Ժամ

Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Երկրորդ գործոնը՝ պառլամենտական համակարգին անցում կատարելու առումով արդյոք կառավարման այս համակարգը մեզանում կարո՞ղ է աշխատել։ Այն դեռեւս փորձարկված չէ, […]

Գլխավոր «գործ տվողները» /տեսանյութ/

Երևանի ավագանու  «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ «Ազդարարի» ինստիտուտը դրական ազդեցություն կունենա կոռուպցիայի դեմ պայքարի գործում:  Henaran.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝  «գործ տվող» արտահայտությունն, առհասարակ, աշխատում է չօգտագործել՝ հատկապես հանրության առջև, ապա վստահություն հայտնեց, որ գոնե որոշակիորեն այս ինստիտուտը կնպաստի, որ ոմանք խուսափեն կաշառք տալուց ու վերցնելուց: «Այն մարդիկ, ովքեր  ամենաշատն են […]

Կադրային փոփոխություններ Արդարադատության նախարարությունում

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Դավիթ Հարությունյանի հրամաններով՝ արդարադատության նախարարի խորհրդական Բագրատ Ղազինյանը 2017 թվականի հունիսի 7-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, մեկ այլ հրամանով հունիսի 1-ից Նունե Խաչատրյանը հասարակական հիմունքներով նշանակվել է նախարարի խորհրդական, իսկ Էլեն Մանուկյանը 2017 թվականի հունիսի 8-ից զբաղեցնում է նախարարի օգնականի պաշտոնը:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 16-ին Ժամը  10.00-20.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Կոշ, Շամիրամ, Դպրևանք, Նոր-Եդեսիա  համայնքների  և «Կոշ» քրեակատարողական հիմնարկի  ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Օրորոցում կխեղդեն. Հրապարակ

Իրականում Հայաստանում հեղափոխություն անելը շատ բարդ է ոչ միայն ընդդիմության համար, այլեւ իշխանության՝ եթե նա որոշել է կտրուկ փոխել տնտեսական վիճակը, հանրային հոգեբանությունը կամ սոցիալական ոլորտի խոշոր բարեփոխումներ անել։ Եվ պատճառն այն է, որ մեր հասարակությունը ոչ միայն սարսափելի պահպանողական է՝ իր հայրերի ու պապերի ավանդույթներից, իր հին-փտած կենցաղից կառչած, այլեւ յուրաքանչյուր նոր բան սվիններով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված