08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Մեգին՝ Հայաստանում

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է: «Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների նախօրեին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան: Նա կհանդիպի Հայաստանի եւ Արցախի պետական, մշակութային ու հոգեւոր գործիչներին եւ կներկայացնի իր գործունեություննու 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը: «Անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան, […]

Քրեական գործ է հարուցվել

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել […]

Պատգամավորները գոհ չեն՝ աշխատասենյակները մութ են ու խոնավ (ֆոտո)

Արդեն երրրորդ օր է, որ վեցերորդ գումարման խորհրդարանն սկսել է աշխատանքները, սակայն միջանցքներում պարբերաբար կարելի է մտամոլոր պատգամավորների հանդիպել: Բանն այն է, որ որոշ պատգամավորներ այդպես էլ մինչև հիմա աշխատասենյակներ չեն ստացել, շատերն էլ ստացածներից դժգոհ են: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին բաժին է հասել Առաքել Մովսիսյանի ճոխ աշխատասենյակը, ասում է՝ ժերեբյոկվայով են ընտրել: Արայիկ Գրիգորյանն էլ […]

Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ռոհանին է

Իրանում նախօրեին նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս, գրում է РИА Новости-ն։   Սա նշանակում է, որ քվեարկել է 40 միլիոն մարդ։ Նախնական հաշվարկների համաձայն՝ ընտրություններում առաջատարը գործող նախագահ Հասան Ռոհանին է։ Նա հավաքել է 22,8 միլիոն ձայն։ Երկորդ տեղում այաթոլա Իբրահիմ Ռաիսին է, ում օգտին քվեարկել է 15,4 միլիոն մարդ։ Նշենք, […]

Որակ կա. Կնյազ Հասանովը՝ խորհրդարանից (տեսանյութ)

ՀՀ-ում քրդական համայնքի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն առաջին նիստը վարելիս անհանգիստ չի եղել: Henaran.am-ի հետ նա կիսվեց իր զգացողություններով: Իր համար անցնող օրերին ԱԺ-ում ամենատպավորիչը եղել է առաջին նիստը վարելու պահը: «Շատ դրական էր, շատ լավ ուրախ ու պատվաբեր պահ էր», – ասաց նա: «Դժվարություն չկար: Ինչքանով ունակ էի, այնքանով կատարեցի», – […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մայիսի 20-21-ը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երևան […]

«Բոլոր ազգային փոքրամասնությունների համար ՀՀ-ը իրական հայրենիք է»

Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանից ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության անդամ Արսեն Միխայլովը հետաքրքրվեց համայնքների խոշարացումից: Նա նշեց, որ Կոտայքի մարզում հնարավոր է խոշորացում լինի՝ Բյուրեղավան քաղաքին միանան մի քանի համայնքներ, այդ թվում ասորական համայնքը: «Գրել ենք նախարարությանն, ու ասել են, որ պիտի գան, հարցումներ անեն, ինչպես կարգն է: […]

Վարչապետը հասկացավ ու մեկ ամիս հետո ավելի բարձր պաշտոն առաջարկեց. Հակոբ Բեգլարյան

«Վարչապետը հասկացավ, որ ես ոչ մի կապ չունեմ գնումների հետ, և դրանից մեկ ամիս հետո ինձ ավելի բարձր պաշտոն առաջարկեց, որի համար ես իրենից շատ շնորհակալ եմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը, ով նախկինում պետական գնումների գործակալության ղեկավարն է եղել, իսկ դրանից հետո էլ նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի