09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Նոր նշանակում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: Համապատասխան հրամանագիրը Ս.Սարգսյանը ստորագրել է մայիսի 23-ին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Ֆելիքս Ցոլակյանը, որը նախագահի հրամանագրով ազատվել էր այդ պաշտոնից մայիսի 17-ին, քանի որ ընտրվել էր ԱԺ պատգամավոր: Հովհաննես Հովսեփյանը 2008-ից 2016-ը զբաղեցրել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը: […]

Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

2017 թ. մայիսի 16-ից 18-ը Ավստրիայի Հանրապետություն Սանկտ Յոհանն իմ Պոնգաու քաղաքում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի եվրոպական 47 և այլ տարածաշրջանների 6 անդամ երկրների, ինչպես և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 170 բարձրաստիճան պատվիրակներ: Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր […]

Արիանա Գրանդեն ցավակցել է իր համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին

Նախօրեին Մանչեսթրի «Մանչեթր Արենա» մարզադաշտում՝ ամերիկացի հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում կա 20-ից ավելի զոհ, մոտ 60 վիրավոր։  Արիանա Գրանդեն չի տուժել պայթյունի արդյունքում։ Նա իր ցավակցություններն է հայտնել ողբերգության կապակցությամբ։ «Ես կոտրված եմ։ Սրտանց ցավում եմ, շատ, շատ ցավում եմ, պարզապես խոսքեր չկան»,- գրել է երգչուհին Թվիթերի […]

800 հազար եվրո`տրանսպորտի ոլորտը ուսումնասիրելու համար

«Երբ 2012-ին Երևանի քաղաքապետարանին առաջարկել են ազատվել գերբեռնված պայմաններում երթևեկող «գազելներից», քաղաքապետարանի պատասխանատուները հավաստիացրել են, թե 2013-ին «գազելները» փոխարինվելու են մեծ ավտոբուսներով, սակայն մինչ օրս դա այդպես էլ տեղի չի ունեցե»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ, քաղաքապետարանի Տրանսպորտի հարցերով խորհրդի անդամ Կարեն Չիլինգարյանը: Նշենք, որ  Երևանի ավագանու ընտրությունների […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: «Կորստի այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին և […]

Մայիսի 12-18-ը մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 384 երեխա՝ 210 տղա, 174 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42393 քաղաքացի:   

Մելանիա Թրամփը հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը Իսրայելում /տեսանյութ/

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը՝ Թել-Ավիվում կարմիր գորգի վրայով անցնելիս։  Միջադեպը տեղի է ունեցել, երբ զույգը իջել է ինքնաթիռից։ Թրամփը փորձել է բռնել կնոջ ձեռքը, սակայն կինը հրել է։ Սա ֆիքսել են տեսախցիկները։ Այս միջադեպը էլ ավելի է բորբոքել խոսակցություններն այն մասին, որ Թրամփ ամուսինների հարաբերություններն այնքան էլ լավ չեն։ […]

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել

  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին եւ Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին: «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած դաժան ահաբեկչության […]

Արա Բաբլոյանը շնորհավորել է Արամ Սաթյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ուրույն ճանապարհ է, որով շարժվում եք մի քանի տասնամյակ: Ձեր բազմաժանր, այդ թվում` դասական ու հանրամատչելի ստեղծագործությունները, աչքի են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի