20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

800 հազար եվրո`տրանսպորտի ոլորտը ուսումնասիրելու համար

«Երբ 2012-ին Երևանի քաղաքապետարանին առաջարկել են ազատվել գերբեռնված պայմաններում երթևեկող «գազելներից», քաղաքապետարանի պատասխանատուները հավաստիացրել են, թե 2013-ին «գազելները» փոխարինվելու են մեծ ավտոբուսներով, սակայն մինչ օրս դա այդպես էլ տեղի չի ունեցե»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ, քաղաքապետարանի Տրանսպորտի հարցերով խորհրդի անդամ Կարեն Չիլինգարյանը:

Նշենք, որ  Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում քաղաքային իշխանությունները հայտարարում էին տրանսպորտային նոր միասնական տոմսային համակարգ ունենալու մասին` վստահեցնելով, որ այն նախատեսում են ներդնել 2018-ին:
Կարեն Չիլինգարյանն ընդգծել է, որ ցանցը բարեփոխելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի հրավերով միջազգային փորձագետն այժմ ուսումնասիրում է հասարակական տրանսպորտի ոլորտը, որի համար 800 հազար եվրո է հատկացվել:

Հնարավո՞ր է նոր համակարգի ներդրումն ազդի ուղեվարձի վրա, Կարեն Չիլինգարյանը նկատել է, որ այդ հարցի պատասխանը պարզ կլինի միջազգային փորձագետի ուսումնասիրությունից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ