10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ներկա են գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին: 

«Բագրատաշեն» մաքսակետի պետն ազատվել է աշխատանքից

«Բագրատաշեն» մաքսակետի  պետն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Սողոմ Մելիքսեթյանի դիմումն ընդունվել է ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից:  Հիշեցնենք, որ այսօր կալանավորվել է «Բավրա» մաքսակետի պետը:

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 7 ֆուտբոլիստներ

Հայտնի է, թե Հայաստանի առաջնությունում հանդես եկող որ ֆուտբոլիստները կմասնակցեն Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս և Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումների նախապատրաստական հավաքին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունում հանդես եկող 7 ֆուտբոլիստի է հրավիրել հավաքական. Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Գրիգոր Մելիքսեթյան («Գանձասար-Կապան»), Արմեն Մանուչարյան («Փյունիկ»), Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), […]

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստը

Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀ ԱԺ խորհուրդը կազմված է ՀՀ ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից: Խորհուրդը գործում է Կանոնակարգին եւ իր որոշմամբ հաստատված աշխատակարգին համապատասխան: Նիստի սկզբում խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել «ՀՀ […]

Երիտասարդ բժիշկներն առաջարկել են խստացնել ծխախոտի դեմ պայքարը

Լոռու մարզի երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից իրականացվող և նախանշվող ծրագրերը։ Լևոն Ալթունյանը ներկայացրել է առանձին ծրագրերի իրականացման մեխանիզմներն ու ակնկալվող արդյունքները։ Վանաձորի, Սպիտակի և Ալավերդու բժշկական կենտրոնների երիտասարդ մասնագետներն կարևորել են ծխածոտի դեմ պայքարը` առաջարկելով խստացնել այն։ Ծանոթանալով այդ ուղղությամբ նախարարության որդեգրած մոտեցումներին` նրանք ողջունել են նախանշվող նոր քայլերը։ Քննարկվել […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ: «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և իր զորակցությունն է հայտնում բարեկամ Եգիպտոսին միջազգային այդ արհավիրքն արմատախիլ անելուն ուղղված պայքարում: Եգիպտոսի համար այս դժվարին պահին խորին ցավակցություն եմ […]

Երեք աշակերտով «վերջին զանգ» /տեսանյութ/

Շուշիի տարածաշրջանի՝Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղի  դպրոցի տնօրեն Դավիթ Դավթյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դպրոցը նախկինում հարյուրից ավելի աշակերտ է ունեցել և երկու հերթով է աշխատել: «Հիմա ունենք 17 աշակաերտներ   և 9 ուսուցիչներ: Մայիսի 26-ին կհնչի  «վերջին զանգը»: Ավարտական դասարանում ունենք 3 աշակերտ, որոնցից մեկը դիմելու է բուհ ընդունվելու համար»,-ասաց տնօրենը: Նշենք, որ դպրոցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի