03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 7 ֆուտբոլիստներ

Հայտնի է, թե Հայաստանի առաջնությունում հանդես եկող որ ֆուտբոլիստները կմասնակցեն Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս և Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումների նախապատրաստական հավաքին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունում հանդես եկող 7 ֆուտբոլիստի է հրավիրել հավաքական.

Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Գրիգոր Մելիքսեթյան («Գանձասար-Կապան»), Արմեն Մանուչարյան («Փյունիկ»), Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»), Նարեկ Ասլանյան («Փյունիկ»):

Ավելի վաղ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը:

Հիշեցնենք՝ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին,Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ