Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Մայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: ԱԳՆ հաղորդմամբ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի Հանրապետության նախագահը։ Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: