05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Ներդրումները ավելացել են. նախարար/տեսանյութ/

«Ներդրումներն ու հարկային հավաքագրումներն ավելացել են»,-այսօր՝ մայսիսի 4-ին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարի  խոսքով, կատարված ներդրումների չափի մասին կհրապարակեն մայիսի վերջին: «Եթե նայենք առաջնորդող ինդիկատորները, ամեն դեպքում 6.6 % տնտեսական ակտիվությունը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն: Դա նշանակում է, որ մենք ամեն դեպքում վերջին ամիսներին պետք է […]

«Սիրուն չի, Տարո´ն ջան»

«Ելք» դաշինքի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն այսօր իրականացնում է Նոր Նորք համայնքում: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քայլելու ընթացքում  բարձրահարկ շենքերից  մեկում նկատեց, որ աղբատար խողովակը խցանված է,  իսկ բնակիչները չեն կարող կապ հաստատել համատիրության հետ։ «Մարդիկ չգիտեն իրենց համատիրությունների տեղը, բարձրահարկ շենքի աղբատար խողովակը մինչև վերջ խցանված է»,-ասաց նա: Ապա ֆիքսելով հասցեն ուղիղ եթերում նետեց. «Սիրուն […]

«Մի՛ վախեցեք, ձեզ էլ ենք ազատագրելու»

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝   Զարուհի Փոստանջյանի   գլխավորությամբ՝ քարոզարշավ իրականացրեց Ավան  վարչական շրջանում: Քարոզասրշավի ընթացքում Փոստանջյանը մտնում էր խանութներ, սուպերմարկետներ, հացի արտադրամասեր, դեղատներ: Խանութներից մեկում, երբ Փոստանջյանը ներս մտավ, աշխատակիցները բոլորը խուսափեցին երեւալ եւ կարելի է ասել՝  թաքնվեցին: «Մարդ չկա՞ այստեղ, ինչո՞ւ եք փախչում, ինչի՞ եք ձեր ապրանքները սենց անտեր թողել», – ասաց Փոստանջյանը, […]

«Մենք բարձր ենք գնահատում մեր կարողությունները» /տեսանյութ/

«Երկիր ծիրանի» կուսակցությունը թեև բոլորովին վերջերս է ձևավորվել, բայց, այդոըհանդերձ, ժողովուրդը ճանաչում է այդ կուսակցության ղեկավարին և, անշուշտ, գիտի նաև նրա գործունեության մասին:  Այսօր այս մասին լրագրողների հետ  հանդիպման ընթացքում ասաց «Երկիր ծիրանի» կուսակլցության  անդամ, Երևանի ավագանու թեկնածու Մարինա Խաչատրյանը:  Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված Զարուհի Բաթոյանն իր հերթին շեշտեց. «Մենք բարձր ենք […]

Սամվել Սանամյանը վերադարձել է նախկին պաշտոնին

ՀՀԿ-ական Սամվել Սանամյանը վերադարձել է նախկին պաշտոնին: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Սամվել Սանամյանն օրերս նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ: Հիշեցնենք, որ Սամվել Սանամյանը պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Կոտայքի մարզն ընդգրկող ընտրական տարածքից, սակայն մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Պայթյունի պատճառները. Գյումրիից տեղեկացնում են

  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, ժամը 2. 30-ին պայթյուն  է գրանցվել  Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի  51 շենքի  31 բնակարանում:  Կան տուժածներ: 1980 թվականին ծնված Արամ Հակոբյանը եւ 1984 թվականին ծնված Անժելա Գաբրիելյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Արամ Հակոբյանի մոտ ախտորոշվել է դեմքի, պարանոցի, շնչուղիների, վերին եւ ստորին վերջույթների թերմիկ այրվածք՝ […]

Մոսկվան մեծ շուքով պատրաստվում է մայիսի 9-ի զորահանդեսին /տեսանյութ/

Մոսկվան այս տարի եւս մեծ շուքով պատրաստվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարություններին։   Մայիսի 9-ի միջոցառումների հետ կապված՝ Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը: Իսկ այս գիշեր կայացել Է Հաղթանակի զորահանդեսի վերջին գիշերային փորձը: Դրան մասնակցել են 10 հազար զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա։

Տարեկան միջինը մոտ 30 հազար մարդ լքում է Հայաստանը. Գագիկ Եգանյան/տեսանյութ

Տարեկան միջինը մոտ 30 հազար մարդ լքում է Հայաստանը: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին  կառավարության նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Իսկ թե ի՞նչ պետք է անել, որ կասեցվի արտագաղթը հարցին Եգանյանը պատասխանեց, թե անհրաժեշտություն կա պայքարել արտագաղթն առաջացնող պատճառների դեմ։ Մանրամասները՝ տեսանյութում:

Վրաստանը դեղ կնվիրր Հայաստանյանում ապրող «Հեպատիտ C»-ով տառապող հիվանդներին

Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը կնվիրաբերվի «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում: «Նախագծի նպատակն է սահմանել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց բուժման համար նախատեսված «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի