Պաշտպանը լրագրողի հայտարարության հիման վրա սկսել է քննարկման ընթացակարգ
«Սիվիլնեթ»կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողներըխուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով: Ըստ Արփի Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքովնախատեսված որոշումը: Նշված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ոստիկանությունից: