25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 8, 2017

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ազատության հրապարակում կազմակերպված Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին, որի շրջանակում իրենց կատարումներով հանդես են եկել նաև Արաբո և Աղասի Իսպիրյանները: Ազատության հրապարակում կազմակերպված համերգը մեկտեղել էր ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին: Համերգի ընթացքում հնչել են ազգագրական և հայրենասիրական երգեր:  

Մենք բավարարվա՞ծ ենք, թե ինչպես են օգտագործվել մեր գումարները, այո՛. ԵՄ դեսպան

«Եվրամիությունն ընտրությունների վերաբերյալ իր հստակ դիրքրոշումը լսելի է դարձրել, մի շարք պաշտոնյաներ տվել են իրենց կարծիքը: Մենք բավարարվա՞ծ ենք, թե ինչպես են օգտագործվել մեր գումարները, այո, տեսախցիկները և նույնականացման սարքերը շատ լավ աշխատել են, մեր ակնկալիքներից ավելի լավ, որոնց համար էլ մենք գումարներ տրամադրել էինք»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ գնահատական […]

Նախարարն այցելել է նորածնային վերակենդանացման բաժանմունքներ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրինորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող և խնամվող նորածինների, այդ թվում` մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից տղայի առողջական վիճակին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց բուժման ընթացքով և արդյունքներով։ ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանիհետնաև քննարկվել են մարզերից ծանր վիճակում […]

ՀՀԿ տատին կտրեց վարչապետի ճանապարհը /տեսանյութ/

 «Պարոն Կարապետյան ջան, իմ հարցը թերի է մնացել» ,-ասելով այսօր՝ մայիսի ր-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վարչապետի դիմացը կտրեց մի կին:  «Ձեր հարցը լուծել են, բա չե՞ք ամաչում, լավ, Արսե՛ն մի հատ էլ լուծի, ամեն անգամ դուք էդ հարցով…»,-կնոջը դիմեց Կարեն Կարապետյանը: Խոսակցությանը խառնվեց ՀՀԿ տատիկը, որ նշեց, որ ինքը վարչապետից փող չի խնդրու:  «Կառավարության շենքի […]

Հակառակորդը նախօրեին Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նախօրեին հակառակորդը ժամը 22։00 ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ «Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա։

Պարապած կապիկներ են. գեներալ Մանվել/տեսանյութ/

Մայիսի 8- ը՝ Երկրապահի օրն է ու ամեն տարի ԵԿՄ անդամները գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:  Եռաբլուրում էր նաև  այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ,  պատգամավորներ, ազատամարտիկներ  և հարյուրավոր երկրապահներ: «Սահմանային լարվածությունը ահագին  թուլացել է, ճիշտ է կրակոցներ, վիրավորներ ու զոհեր լինում են, բայց ոչ առաջվա մակարդակի: Մի քանի օր […]

Կարիք չկա անմիջապես գնալու եզրակացությունների, սպասենք. ԵՄ դեսպան

Ամեն տարի մայիսի 9-ին նշում են Եվրոպայի համերաշխության և միասնության տոնը: Իսկ մինչ այդ սկսվում են նշվել Եվրոպայի օրերը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Եվրոպայի օրերի շրջանակում մի շարք իրադարձություններ, միջոցառումներ արդեն կատարվել ու կատարվելու են: Նախ մայիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական […]

Փողային նվագախմբերի մասնակցությամբ հանդիսավոր քայլ-շքերթ՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվել է քայլ-շքերթ՝ փողային նվագախմբերի մասնակցությամբ: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու ինչպես երևանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված այլ մեղեդիներ: Շքերթի մեկնարկը տրվել է Մատենադարանից, որն անցնելով մայրաքաղաքի փողոցներով՝ հասել է Ազատության հրապարակ, որտեղ և կայացել է ամփոփիչ համերգը: Միջոցառմանը մասնակցել են փողային նվագախմբեր […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մայիսի 8-10-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-10-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի