25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2017

Մենակ բախտ չունեցող, նեղված մարդը կարող է գրել. Արա Աբրահամյանին փորձել են նեղացնել (տեսանյութ)

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարումից: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր կողմից ամեն ինչ կանի օգնելու վարչապետին։ «Որպեսզի գան Հայաստան, ներդրումներ անեն, պիտի մենք բոլորս աշխատենք: Ես բիզնեսմեն եմ, որևէ երկրում ներդրում անելուց առաջ նայում եմ, թե ինչ պայմաններ կան»,-նկատեց նա ու […]

Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊԵտական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում և ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում […]

Մրցանակաբաշխություն կամ Արա Աբրահամյանի ծնունդն ու նվերները (տեսանյութ)

Երևանում այսօր կայացավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՌԴ հայերի միության եւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2015»-ի արդյունքների ամփոփումն ու դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նախ ողջույնի խոսքով հանդես եկան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:  Երկուսն էլ կարևորեցին այս միջոցառումը, մրցանակաբաշխությունը, ապա սկսվեց պատվոգրերի հանձնման հանդիսավոր […]

Բոլոր գործընթացները հստակ սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով՝ Հ. Նաղդալյանը վերջին քառօրյայի շուրջ

-ԱԺ նախորդ քառօրյայի ՝ ապրիլի 13-ի նիստի ժամանակ, այսպես ասած՝ ,,վինետկայի,, նկար կազմակերպեցիք՝ հայտարարելով, որ սա մեր վերջին նիստն է: Փաստորեն, կարելի՞ է ասել, որ դա Ձեր կողմից ապատեղեկատվություն է եղել, քանի որ այսօր կրկին հրավիրվեց ԱԺ քառօրյա նստաշրջան: -Որևէ ապատեղեկատվություն չկա, իրողությունն այն է, որ Ձեր նշած օրը, երբ մենք անցկացնում էինք հերթական քառօրյայի […]

Ընտանեկան բռնության դեպք Երևանում. ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդում ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները: Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքում 40-ամյա կինը ամուսնու կողմից ենթարկվել է բռնության: Մասնավորապես՝ 2017թ. ապրիլի 12-ին ամուսինների միջև իրենց […]

Ամեն վայրկյան պատրաստ ենք. հրամանատար/տեսանյութ/

«Երկու կարդաշ պետություններ են ու միշտ էլ միասին զորավարժություններ են անում: Ես մտահոգություն չունեմ, որ զորավարժություններին կարող են հաջորդել  պատերազմական գործողություններ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիկտոր Հակոբյանը: Ազատամարտիկը վստահեցնում է, որ ազատամարտիկների կազմակերպված ջոկատները ամեն վայրկյան պատրաստ են առաջնագիծ մեկնել: Մանրամասները՝ տեսանյութում:

Ըստ հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն է կատարել

 Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և այն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հ.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2017 թվականի փետրվարին Արմավիր   ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողի պատվերով պատրաստել և նրան է փոխանցել երեք խաչ, յուրաքանչյուրը` […]

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են հրամանատարական հավաքներ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 2-ին մեկնարկել են զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները: Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն անցկացվող հավաքների նպատակն է ամրապնդել և կատարելագործել սպաների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ուղղությամբ, կատարելագործել նրանց տեսական մասնագիտական գիտելիքների և գործնական վարժվածության մակարդակը մարտական պատրաստության գործընթացում առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ, մարտավարամասնագիտական պարապմունքների և համալիր […]

Ֆիզիկական անձանց տուգանքներ նշանակելիս հաշվի կառնվի նրանց ունեցվածքը

Հայաստանի վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը տուգանքներ նշանակելիս հաշվի կառնվի նաև քաղաքացու ունցվածքը: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:    Վերջինս շեշտեց՝ ֆիզիկական անձանց տուգանքներ նշանակելիս հաշվի կառնվի նրանց ունեցվածքը, իսկ իրավական անձանց պարագայում` սնանկության վտանգը: Բացի այդ, նոր օրենսգրքում  հստակեցվել են վարչական պատժամիջոցների տեսակները, որոնք նախկինում  ներառված  էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի