30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 18-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 7, 9, 15, 19, Րաֆֆու փ. 87, 89 շենքերը, Լուկաշին 1, 2, 3, 4, 5, 6 փողոցները, Զոհրապի եւ Կողբի 1-ին փողոցները, Արեշ 4փ. 69-100; 8փ. 45-86; […]

Հայտարարություն «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ կապվող ձայնագրության վերաբերյալ

Հայտարարություն «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ կապվող ձայնագրության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ:  Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ:  Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը […]

Երուսաղեմում Տիրոջ գերեզմանին Սրբագործ կրակ է իջել

Երուսաղեմում Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ականատես լինելու զատկական հրաշքին` Սրբագործ կրակի վայրէջքին: Սուրբ կրակը հայտնվեց խորանում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոսի աղոթքի ժամանակ: Կրակը հայտնվեց Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել  Քրիստոսի  մարմինը: Հենց այնտեղ է դարավոր ավանդույթի համաձայն Սրբագործ կրակի համար աղոթել […]

Արծվիկ Մինասյանը կմնա՞

«Հակառակը պնդելու պատճառ չկա, մանավանդ, որ մենք ներկայումս Հանրապետականի հետ միասին բանակցությունների փուլում ենք», – այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով նախարար է նշանակվել ՀՅԴ քվոտայով:Նախարարը չի բացառում , որ նոր Կառավարության կազմում կլինի: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ապագա կառավարությունում ինքը զբաղեցնի այլ նախարարական աթոռ, […]

«Դա վանդալիզմ է»

«Դա վանդալիզմ  է»-այս մասին այսօր Կարմիր բլուրում ծառատունկի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդրադառձել է  օրեր առաջ Դավիթաշենում մի քանի տասնյակ բարդիներ հատելու դեպքին: «Մենք հետեւողականորեն ենք լինելու, որ կատարողները օրենքի սահմաններում խիստ պատժվեն: Ընդհանրապես, անընդունելի է, երբ մենք բոլորս միասին ծառ ենք տնկում, երեւանցին խնամում է ծառերը, մեր խնդիրն […]

Մեկնարկել են երևանյան համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը

 Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Որպես կանոն այս գործընթացի սկզբում նախ կազմակերպվում է սանմաքրումը: Երևանը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են պետական կառույցներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Հիմնական աշխատանքները տարվել են արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ Երևանի քաղաքապետարանը մասնակիցներին ապահովել է համապատասխան գործիքներով […]

Մեղավորները կպատժվեն.նախարարը խոստացել է

«Տավուշի մարզում Գոշի լճում որեւէ շինություն չի կառուցվելու»,-այս մասին այսօր` ապրիլի 15-ի լրագրողների հետ զրուցում ասել է  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցվել, հարթեցվել ու լայնացվել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը: Նախարարը վստահեցրել է, որ լճի  տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարվում է ծառայողական քննություն: Նախարարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի