04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Քննիչին մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Անդրանիկ Աբրահամյանի տված հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության […]

Ավագ դպրոցների 12 տնօրեն հրավիրվել է ԿԳ նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում: Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք […]

Վարչապետը ծանոթացել է Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերության շենքի շինհրապարակում շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիում հիմնել կարի ֆաբրիկա՝ 700-800 աշխատատեղի ստեղծմամբ: Այդ նպատակով կառավարությունն ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի […]

Ռամզան Քադիրովն ու Միխայիլ Գալուստյանը հումորով պատասխանել են ՆԱՏՕ-ին /տեսանյութ/

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հումորիստներ Միխայիլ Գալուստյանի եւ Դմիտրի Գրաչովի հետ միասին պատասխանել են ՆԱՏՕ-ի մասնագետներին, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ ՈՒՀԱ հաղորդաշարը «Կրեմլի քաղաքական գործիք է»։ Նրանք հումորային տեսանյութ են հրապարակել, որում ՆԱՏՕ-ի հայտարարությունը սադրանք են անվանում։     

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

2017 թվականի մարտի 29-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:   Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայով Սայաթ Նովայի պողոտայի  ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն:

ԴԱՀԿ-ից հայտնում են

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 20‑ից 24-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2165 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 482 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 18 բողոքի: 2017 թվականի մարտի 20‑ից 24-ը Ծառայության […]

Հայ գործարարը մտադիր է ընդլայնել դեպի Եվրոպա արտահանվող հայկական արտադրատեսականին

Մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է չեխական «Foodish s.r.o.» ընկերության սեփականատեր Կարեն Սարգսյանի հետ։ Ընկերությունը զբաղվում է վերամշակված գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ, փաթեթավորմամբ և մեծածախ առևտրով՝ համագործակցելով Չեխիայի խոշոր ցանցերի հետ։ Գործարարը նախարարին տեղեկացրել է, որ 2016 թվականից «Foodish s.r.o.» ընկերությունը Հայաստանից արտահանում է պահածոներ դեպի եվրոպական շուկա։ Կարեն Սարգսյանը […]

Ինչպե՞ս բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով 80 հազար դրամի

    «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) պատգամավորի թեկնածու առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ես ձեզանից մեկն եմ» կարգախոսով:   «Լինելով ժողովրդի կողքին՝ ես երբևէ չեմ հեռացել քաղաքականությունից: Փորձությունների ժանապարհով անցնելուց հետո եկավ ժամանակը, հասկացանք, որ պիտի մասնակցենք խորհրդարանական ընտրություններին, որ կարողանանք երկրի ապագայի ու ժողովրդի համար փոփոխություններ անել», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի