29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Լավ սովորել եւ պայքարելով՝ հասնել ձգտումներին․ հանդիպում խորհրդարանում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 29-ին հյուրընկալվել էին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողներ, ովքեր պրակտիկա են անցնում ՀՀ օրենսդիր մարմնում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, անկաշկանդ զրույցի մթնոլորտում: ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ […]

Արտակարգ միջադեպ Երեւանում. զբոսաշրջիկն ինքնասպան է եղել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է , ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի՝ հյուրասենյակում պարանով կախված վիճակում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]

Վերսկսվում են Մինսկ- Երևան ուղիղ չվերթները

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017 թվականի մայիս ամսվանից վերսկսում է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: Հիշեցնենք, որ «Բելավիա» ավիաընկերությունը նույն […]

ԵԱՏՄ-ն բավականին առավելություն է տվել Հայաստանին իր արտահանման աճի մեջ․ տնտեսագետ

Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ն բավականին առավելություն է տվել Հայաստանին իր արտահանման աճի մեջ: Այս մասին այսօր հայտարարել է փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Աղասի Թավադյանը՝ Երևանում կայացած “Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրերը. Պոպուլիզմ կամ իրականություն” խորագրով կլոր սեղանի ժամանակ: Թավադյանը ընդգծեց, որ տնտեսական զարգացման համար ՀՆԱ-արտահանում հարաբերությունը պետք է լինի 30%: Այժմ այն կազմում է […]

Նախագահը ժամանել է Մալթա /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մալթայի Հանրապետություն` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ միասին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Մինչ համագումարի առաջին լիագումար նիստի մեկնարկը, Հանրապետության Նախագահը Վալետայի միջազգային օդանավակայանից մեկնել է քաղաքի «Հասթինգս» պուրակ, որտեղ նրան դիմավորել […]

Թուրքիայում նախկին հայկական թաղամասը նախատեսում են տուրիզմի կենտրոն դարձնել

Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել: Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեյի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ից Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում` նշված խաչմերուկում առկա լուսացույցի հետ կտեղադրվի լրացուցիչ սեկցիա, ինչի շնորհիվ Արտաշիսյան փողոցով Շիրակի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները տվյալ խաչմերուկում դեպի աջ՝ դեպի Հ. Հովհաննիսյան փողոց հնարավորություն կունենան երթևեկել անընդհատ՝ առանց լուսացույցի հիմնական կարմիր արգելող […]

«Մենք չենք կարող պահանջել, որ գազի գինը 0 դրամ լինի»

«Փոքր տնտեսությունների շուկա գտնելու հարցին մենք լուծում կտանք, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ փոքր տնտեսությունները կարող են էֆեկտիվ չլինել, դրա համար պետք է մտածել, թե ինչպես անել միավորվել»,-այսօր Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Տեղացիներից մեկը հետաքրքրվեց գազի գնից: «Մենք չենք կարող իլյուզիաներով ապրել, մենք չենք կարող պահանջել, որ գազի գին […]

Ֆինանսական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի ստարտափներին (տեսանյութ)

200.000 ԱՄՆ դոլար մասնավոր ընկերությունների կողմից ստարտափներին` նորարար գաղափարներ կյանքի կոչելու համար:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում մարտի 29-ին կայացած ասուլիսում նախարար Վահան Մարտիրոսյանը և գործարարներ Արա Յաղջյանն ու Էդուարդ Մարությանը ներկայացրին ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման համատեղ նախաձեռնությունը: «Ամիսներ շարունակ նախարարությունում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում եկանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի