02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Հափշտակության սկանդալ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում. Ժողովուրդ

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում: Օրաթերթի տեղեկություններով՝ այս բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչ Հակոբ Սաֆարյանը դեռ նախորդ տարի համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից 28 միլիոն դրամ է հափշտակել: Նույն մասնաճյուղի աշխատակիցներից Լեւոն Մհերյանն էլ փորձել է հափշտակել 5 միլիոն 355 հազար դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Նրանց նկատմամբ […]

Սերժ Սարգսյանի ուղերձը Ալիեւին. 168 Ժամ

ՀՀ նախագահն «Իզվեստիա» թերթում Մոսկվայի համար հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել։ Կարծում եմ՝ ՌԴ իշխանություններին կհետաքրքրի Հայաստանի նախագահի առաջարկը՝ հաշվի առնելով Հարավային օկրուգի ամրապնդման ռուսական քաղաքականությունը, որը տարածվում է ռուսական ռազմաբազայի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարեւորությունը ռուսական անվտանգային ընկալումներում»,- այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆեկգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Գյումրիում […]

Սեյրան Օհանյանը խեղճն ինչ աներ…մի քանի փաստ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրել է. Արձանագրում եմ չոր փաստեր, հետևությունները թողնելով յուրաքանչյուրին 1. Վարդան Օսկանյանի Համախմբում կուսակցության բոլոր պատգամավորները ԲՀԿ խմբակցության կազմում կողմ են քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը։ 2. Գազային պայմանագրի քվեարկության ժամանակ բոլորով ծլկեցին խորհրդարանից, որպեսզի ՀՀԿ-ն անխոչընդոտ քվեարկի ու վավերացնի այդ պայմանագիրը, իսկ […]

Ծառուկյանը չդիմացավ՝ սենսացիոն հայտարարություն. Հայկական Ժամանակ

Հայաստանում նախընտրական մթնոլորտը կամաց-կամաց կարգավորվում է. կրակոցներ, դանակահարություններ, ծեծ, հայհոյանք: Բուռն քարոզարշավից բացի, սակայն, առաջիկա ընտրությունների համատեքստում շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է նշմարվում: Խոսքը հետընտրական դաշինքների մասին է: Փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններին մասնակցող որեւէ ուժ մեծամասնություն կազմելու եւ միայնակ կառավարություն ձեւավորելու անհրաժեշտ քվե չի կարող ստանալ: Այսինքն՝ հաջորդ իշխանությունը, այսպես թե այնպես, պետք է կոալիցիոն լինի: […]

Կոտրելու է Աբրահամյանին. Հայական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի շտաբն անձամբ հայրը՝ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում: Ականատեսների վկայությամբ, Հովիկ Աբրահամյանն ամբողջ օրը Արտաշատում իր որդու շտաբում է անցկացնում: Ճիշտ է, ֆորմալ առումով շտաբի պետ է նշանակված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Գարսեւան Վարդանյանը, բայց իրականում Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում ոչ միայն […]

Րաֆֆին գումար է տվել Զարուհուն «փակելու» համար. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ դեռևս շաբաթներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Զարուհի Փոստանջյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը, այս կուսակցության տարածքային կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ իրենց զորակցություն են հայտնել Զարուհուն և պատրաստ են եղել նրա հետ շարունակել քաղաքական ճանապարհը։ Թերթի տեղեկություններով՝ այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միանալու դիմաց ստացած կլոր գումարից հատկացումներ է արել մարզային […]

Առաջնագծում

Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:

Պուտինն ուղիղ ակնարկներ արեց Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Մոսկվայում Պուտին-Սարգսյան հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը ողջույնի խոսքում բավական բազմիմաստ ակնարկներ է արել Հայաստանում ներքաղաքական զարգացումների մասով: Ընդ որում՝ ուղղակի, թե անուղղակի ակնարկներ: Մասնավորապես, բավական ուշագրավ անուղղակի ակնարկ է թերևս այն, որ Պուտինը խոսելով հայ-ռուսական դիվանագիտական հարաբերության, այսինքն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերության հաստատման 25-ամյակի մասին, որ լրանում է 2017-ին, մատնանշել է նաև օրը՝ […]

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի