13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Լուրեր: Մարտի 21, 2017

Ստեփանակերտում ակտիվ հանդիպումների մեջ են նաև բելգիացի խորհրդարանականները /ֆոտո/

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Արցախում արտասահմանցի բլոգերների՝ միջազգային ֆորումին մասնակցությանը զուգահեռ Ստեփանակերտում ակտիվ հանդիպումների մեջ են նաև բելգիացի խորհրդարանականները: Եթե Ադրբեջանը շարունակի «սև ցուցակների» քաղաքականությունը, վերջում ինքն է հայտնվելու միջազգային հանրության «սև ցուցակում». սա ըստ էության Ադրբեջանին է մեկուսացման տանում, որովհետև դեպի Արցախ տարբեր քաղաքական գործիչների, գործարարների, լրագրողների […]

Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։ Նախարար Նալբանդյանը ողջունեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի […]

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ

Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը: Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, և թող բացվող գարունը […]

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ղազախստանի հետ խաղին

Մարտի 20-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը: Մեր ընտրանին պատրաստվում է մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ խաղին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի: Ազգային թիմը երեկ վերականգնողական թեթեւ մարզում է անցկացրել, որին մասնակցել է 16 ֆուտբոլիստ: Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր […]

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը ազատ Է արձակվել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս Է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: Նա այլեւս ազատության մեջ է, հայտնում է РИА Новости-ն։ Եգիպտոսի նախկին նախագահը վերջնականապես ազատություն Է ստացել այն բանից հետո, երբ մարտի 13-ին երկրի Գլխավոր դատախազությունը հավանություն տվեց կալանքից նրան ազատելուն՝ կապված ցուցարարների զոհվելուն մեղսակցության գործով Վերաքննիչ դատարանի արդարացնող դատավճռի հետ: Հոսպիտալից Մուբարաքի որդին՝ Համալ Մուբարաքը, եւ կինը՝ […]

Սերժ Սարգսյանը անձամբ կպատժի. Ժամանակ

Մարտի 16-ին ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանին (Չերիի Վահան) ծեծի ենթարկելուց հետո ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ պատժելու է մեղավորներին, ով էլ լինի՝ պատասխան է տալու։ Թերթին հասած տեղեկություններով՝ դեպքի հաջորդ օրը Սերժ Աարգսյանը հանդիպել Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ ձեռնպահ մնան հաշվեհարդար տեսնելու մտքից, քանի որ ինքն անձամբ պատրաստվում է ընտրություններից հետո պատժել Արման Աահակյանին։ […]

Գարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը: Փայլանը հայցադիմումի մեջ նշել է, որ 23-ը 11-ի հարաբերակցությամբ մարտի 15-ին կայացած ընտրություններում Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել  են 1863 թվականին ընդունված […]

Ինչպես է մահացել Չարենցը

Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»: Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի