Ջերմաստիճանը կրկին կնվազի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: